Monday, 22 06 2026
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ

Ռուս խաղաղապահները բիզնես են անում. Արցախ մանդարին և գազար են վաճառում,  բայց հիմնադրամի անվճար օգնությունը տեղ չեն հասցնում

Շրջափակման 53-րդ օրը Ստեփանակերտում նարինջ, մանդարին և գազար է վաճառվում, մինչդեռ «Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքը  շարունակում է գտնվել Գորիսում: Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռն Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ ռուս խաղաղապահն է մանդարին, գազար Արցախ հասցրել:

«Ինքն իր կողմից տարել է, իսկ «Հայաստան« համահայկական հիմնադրամի ուղեբեռը մնում է Գորիսում, որովհետև Ադրբեջանը չի թողնում այդ ուղեբեռը մտնի Ստեփանակերտ: Այսինքն         ՝ ադրբեջաբնական կողմն է արգելում բեռի մուտքը, ոչ թե ռուսական կողմը: Ադրբեջանն է փակել ճանապարհը, Ադրբեջանն է արգելում արցախցիների վերադարձն Արցախ: Իսկ Կարմիր Խաչն ու ռուս խաղաղապահները փորձում են որպես երրորդ կողմ, մաքսիմալ չեզոք, ինչ-որ ձևով հաղորդակցություն ապահովել: Կարմիր խաչը՝ դեղորայքի ու հիվանդների պահով, իսկ ռուս խաղաղապահները՝ պարենամթերք և բացառության կարգով մանդարինը եղավ:

Թող թյուր կարծիք չլինի, որ բացվել է ճանապարհը, տանում են ամեն ինչ: Շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց ցավոք, այդպես չէ, փակ է ճանապարհը և շարունակում է մնալ փակ»,-ասացին ներկայացուցչությունից:

Այնուամենայնիվ, նշեցին, որ ռուս խաղաղապահներն էլ են Ադրբեջանի հետ բանակցում, Կարմիր խաչն էլ է առանձին բանակցում: Իսկ պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է Արցախ մտած չնչին օգնություններին, որ հասնում է Արցախ Կարմիր Խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով:

«Որևէ ժամկետ չկա, թե երբ այդ օգնությունը կհասնի Ստեփանակերտ: Ոչ միայն «Հայաստան» հիմնադրամի 100 տոննա բեռն է Գորիսում, ևս 250 տոննա բեռ կա ամբողջ Սփյուռքից, Հայաստանի տարբեր կառույցներից, ՀԿ-ներից, որոնք նույնպես ամբարված են Գորիսում: Երեխաների Ամանորի նվերները տասնյակ հազարավոր նվեր-փաթեթներ են, որոնք մինչև հիմա Գորիսում են, չեն հասել Արցախ, որովհետև Ադրբեջանը համագործակցում է միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների հետ: Որևէ մեկի հետ կոնտակտի դուրս չի գալիս, չի թողնում անցել ու վերջ»,-հավելեցին ներկայացուցչությունից:

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա առաջին անհրաժեշտության բեռներն է հումանիտար բեռներով գալիս:

«Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի բեռներում ինչ ապրանքներ են, բայց այս պահին առաջին անհրաժեշտության ապրանքները 5 տեսակի ապրանքներն են, որոնք կտրոններով տրամադրվում են, և նաև որոշ տնտեսական ապրանքներ, այսինքն կենսական ապահովումն ապահովելու համար առաջին անհրաժեշտության ապրանքներն են գալիս այս պահին հումանիտար բեռներով:

Հատկանշական է, որ հումանիտար բեռը մնացել է Գորիսում, բայց երբ բիզնես նպատակներ կան,  Արցախում վաճառվում են մանդարին ու գազար:

Հարությունյանը նշեց, որ  արմիր խաչի և խաղաղապահների միջոցով է հասնում.

«Դա բացարձակ սուտ տեսակետ է, այսօր օպերատիվ շտաբի կողմից բավականին ուսումնասիրվում են այն ապրանքատեսակները, որոնք առաջին անհրաժեշտության են նվազագույն կենսական պայմաններն ապահովելու համար, դրանք տեղափոխվում են»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի Ռամկավար Ազատական Կուսակցության նախագահ, քաղաքագետ Բարդուղ Գալստյանը նշեց, որ մանդարին և գազար բերողները ռուսներն են, որոնք առևտուր են անում,.

«Սա իրենց համար հարմար տարբերակ է, իրենց մեքենաներով բերում են գյուղաջակցության հիմնադրամի պահեստներ, որտեղից էլ բաժանում են խանութներին: Իսկ թե ով է այսմ ամենի միջնորդը, չեմ կարող մանրամասն ասել»,-հավելեց Գալստյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում