Monday, 20 03 2023
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:02
ԱՄՆ վարչակազմը չի համաձայնի Ուկրաինայում զինադադարի կոչին
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի նախագահին և վարչապետին

Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր Բրյուսելում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ բանաձև են ընդունել «ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի նախապատրաստման մասին», որում Եվրամիության կառույցներին կոչ են արել «անհապաղ ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը», – հետևում է քվեարկության արդյունքներից։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Նիստը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 489 պատգամավոր, դեմ՝ 36-ը, ձեռնպահ Է մնացել 49-ը։ ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովը կկայանա փետրվարի 3-ին։ Արտաքին քաղաքականության հարցերի շուրջ Եվրախորհրդարանի բանաձևերն իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։

Պատգամավորները, մասնավորապես, կոչ են արել սահմանափակումներ մտցնել դեռևս ԵՄ շուկաներում ներկա «Լուկօյլ» և «Ռոսատոմ» ընկերությունների նկատմամբ, «սահմանափակել մշակված և չմշակված ռուսական ադամանդի ուղղակի և անուղղակի ներմուծումը, գնումն ու փոխանցումը», ինչպես նաև ընդլայնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ԶԼՄ-ների ցուցակները։ Եվրախորհրդարանում հայտարարել են «Ռուսաստանից ԵՄ հանածո վառելիքի ներմուծման անհապաղ և ամբողջական արգելքի» անհրաժեշտության մասին, կոչ են արել ԵՄ խորհրդին՝ «միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նվազեցնել ռուսական նավթի գների վերին շեմը»:

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը սահմանելու մտադրության մասին է հայտնել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ փաթեթը կնախապատրաստվի մինչև փետրվարի 24-ը, երբ լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների 1 տարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում