
Կարսում շարունակվում են «Ձմեռ-2023» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Դրանց մասնակցում են զինծառայողներ 17 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից։
Ընդհանուր առմամբ՝ զորավարժություններին մասնակցում է 2113 մարդ, որոնցից 189-ը օտարերկրացի զինծառայողներ են: