Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Օպերան դառնում է ռեստորան. Ռուդոլֆ Խառատյան (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:


 – Բալետն ավանդաբար համարվել ու համարվում է զարգացած երկրների մենաշնորհ: Համամի՞տ եք:


 – Իհարկե, մենաշնորհ է: Բալետը զարգացած երկրի էլիտ տեսակի արվեստ է, և ամեն մի երկիր չի կարող իրեն թույլ տալ բալետ ունենալ: Մեր այսօրվա բալետը մեր երկրի ու ժամանակի զարկերակն է, այն արտացոլում է մեր էկոնոմիկան, մեր մտավոր ու հոգևոր զարգացումը: Այսօրվա բալետի մեջ կարող ես տեսնել այսօրվա երկրի դրությունը, հասկանալ՝ ի՞նչ վիճակում է երկիրը: Բալետն արտացոլում է մեր երկրի վիճակը: Պետք է գումարներ ներդնել բալետում:


 – Նայելով բալետին՝ ի՞նչ վիճակում ենք տեսնում մեր երկիրը:


  Հուսով եմ, որ երկիրը արագ փոփոխությունների մեջ է: Միգուցե չենք մտածում, բայց սպոնտան ձևով այստեղ-այնտեղ ինչ-որ փոփոխություններ են կատարվում: Մեր երկիրը տեսնում ենք իմպուլսային ինչ-որ բաների մեջ: Ինչ-որ բան է ուզում կատարվի, բայց հիմք, դպրոց չկա: Երկիրն անցումային վիճակի մեջ է, ու դա արտացոլվում է բալետի մեջ: Հայաստանն աստիճաններով բարձրացող մի երկիր է, որը բավականին խնդիրների մեջ է՝ քաղաքական, տնտեսական, արվեստի: Մենք բալետի՝ 1970-80-ականներին կառուցած հիմքը կորցրինք, նորն էլ չենք կարողանում յուրացնել: Երբ 25 տարի աշխատեցի Վաշինգտոնում ու եկա Հայաստան, առաջին տարին ջղայնանում էի, որ չեն հասկանում՝ ինչ եմ ուզում: Բայց դեռ այսօր էլ հավատում եմ, որ այդ էմոցիան իր պտուղը պիտի տա: Դրա համար եմ այստեղ: Պետք է մի բան անեմ, որ դուրս գանք անցյալ դարի՝ ռուսական ճնշող  բալետի ազդեցությունից: Բոլորին թվում է՝ ռուսական բալետն ամենագեղեցիկն է, ամենալավը, բայց դա ժամանակավոր էր:


 – Հայկականությունը շատ չէ՞ մեր բալետում:


 – Երբ ինձ հրավիրեցին այստեղ, սկզբում թվաց՝ պետք է հայկական բալետը միացնեմ, դարձնեմ այդ համաշխարհային բալետային արվեստի մաս ու հայկական արժեքներ դնեմ այդ զարգացման մեջ: Բայց բերեցին ու ասացին, թե չեն հասկանում՝ ինչ եմ խոսում, ու ես էլ չեմ հասկանում՝ իրենք ինչ են ուզում: Բալետն այսօր մեծ ճյուղավորումների մեջ է: Մենք էլ մեր խնդիրներն ունենք: Մենք խառնում ենք երկու բան՝ ի՞նչն է հայկականությունը հայկական բալետում: Հայկական ասելով՝ ոգին պետք է ցույց տալ և ոչ թե շարժումը, որը պատկանում է պարի անսամբլին: Այդ սահմանները պետք է հստակեցվեն մարդկանց մտածելակերպում, բայց չգիտեմ՝ դա պե՞տք է մարդկանց: Իրենք եկել են բալետ ու ուզում են տեսնել հայկական բալետ: Բայց բալետը ինչ-որ բանով պե՞տք է տարբերվի հայկական անսամբլից, ֆոլկից:


Հայկական բալետ հասկացություն դրսում չկա: Մեզ չեն ճանաչում դրսում: Օրինակ՝ վրացիներն այդ ուղղությամբ շատ մեծ աշխատանք են կատարում: Իրենք արդեն այդ ճանապարհին են: Իրենք շատ լավ են հասկանում, որ բալետը մի արժեք է, որն իրենց ճանաչել կտա ամբողջ աշխարհում: Միխեիլ Սաակաշվիլին հրավիրեց անվանի Նինա Անանիաշվիլիին, որին ես դասեր եմ տվել Վաշինգտոնում, ասաց՝ դուրս հանիր բալետի պարողներին, մեր բալետը ճանաչեցրու դրսում: Իսկ երբ ես եմ այդ մասին ասում, ինձ լսող չկա: Բալետը դրսում երկիրը պրոպագանդելու մեծ հնարավորություններ ունի:


 – Մեր երկրին պե՞տք է բալետը:


 Շատ է պետք: Որովհետև բալետը մկանային մի կազմակերպված թրթիռ է, միտք, ուղղվածություն: Բալետն ունի այն ուժը, որ կարող է մարդկանց բարիացնել, ուղղվածություն ցույց տալ: Մարդը կարող է գալ, նայել աբստրակտ ինչ-որ բեմադրություն, անգամ չհասկանալ դրանից, բայց լավ զգալ իրեն: Դա բալետի անտեսանելի կողմն է: Բալետը լրիվ այլ խնդիրներ է լուծում: Հետաքրքիրն այն է, որ մեր ժողովուրդը սիրում է բալետ:


 – Մենք բալետային պարողների խնդիր ունե՞նք:


 – Պարողի խնդիր, իհարկե, ունենք: Մենք հումքն ունենք, բայց չունենք նրանց մշակելու դպրոցը: Դժվար է, բալետում մենք այսօր հետ ենք մնացել այսօրվա կյանքի դինամիկայից,  էքսպրեսիվ, իմպուլսիվ, ինֆորմացիոն արագություններից: Մեզ մոտ պարողներն ասում են՝ դե ինչ է, կանեմ: Բայց գալիս են բեմի վրա ու չեն կարողանում կատարել շարժումը:


 – Հիմա շատ մարդկանց համար արվետի բարձրագույն տեսակը սերիալն է համարվում:


 – Բալետը ինտելեկտուալ ու բնազդային ծրագրեր ունի իր մեջ: Երբ շարժվում ես, դա էմոցիա է փոխանցում՝ դրական կամ բացասական: Տխրում կամ ուրախանում են առանց գիտակցելու: Բալետը մարդկանց մեջ ներդնում է դրական էներգիա: Բալետի ուժը դա է: Նույն սերիալ նայողը, եթե նա մենակ սյուժեին է հետևում, եթե գա բալետ, կարող է չհասկանալ այն, բայց նրա բնազդները անպայման կզգան այդ նոր իմպուլսը: Այսինքն՝ մարդը պետք է գա, պետք է կարողանանք այնքան մշակել մեր ազգին, որ նա գա ու զգա, հասկանա՝ ուր ենք իրեն տանում: Փառք Աստծո, մեր ազգը միշտ սիրել է բալետ, ու բարձր արվեստ ինչքան շատ տանք մարդուն, այդքան ավելի հեշտ կկարողանանք կտրել այդ վատ սերիալներից:


 – Օպերայում ավելի շատ համերգներ են տալիս էստրադային երգիչները, քան ցուցադրվում է օպերա կամ բալետ:


 – Ես ասում եմ՝ օպերան դառնում է ռեստորան: Լինելով պրեստիժ թատրոն՝ բոլորը ցանկանում են այստեղ համերգ ունենալ ու օպերայի անունը գցում են: Պատկերացրեք, մեկն ուզենար իր կամ իր կուսակցության ծնունդը նշել «Գրանդ օպերայում»: Շենքը պետք է սուրբ մի վայր լիներ, որտեղ միայն պետք է հնչեր օպերա, բալետ կամ բարձր արվեստ, երգչի կամ պարողի մենահամերգ: Միայն սա պետք է լիներ, իսկ մեզանում բոլորը բարձրաստիճան ծանոթներ են գտնում, որ օպերայում լինի իրենց համերգը: Սա է մեր վիճակը: Բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Մշակույթի նախարարությունը ինտենսիվացրել ու շատացրել է մեր ներկայացումներն այս սեզոնում: Հուսով եմ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում