Այն, ինչ տեղի է ունենում Իրանի շուրջ, տեղի է ունենում նաև Հայաստանի ու Արցախի շուրջ, վտանգներից բացի կան նաև հնարավորություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Արամայիս Աղաբեկյան:
Վերջինս կարծում է, որ տարածաշրջանում հնարավորություն կա, որ լինեն այնպիսի լուծումներ, որը կբխի նաև Հայաստանի շահերից: Այս իրավիճակում Աղաբեկյանը Արցախում կուռ միասնականության անհրաժեշտություն է տեսնում, որն ըստ պատգամավորի՝ պետք է լինի հենց Արայիկ Հարությունյանի շուրջ: