Monday, 20 03 2023
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը
Հայաստանը կարևորում է Թունիսի հետ համագործակցության ակտիվացումը. Վահագն Խաչատուրյան
Հայաստանում մեկ ամսում արտադրվել է 2,4 մլն հատ սիգարետ
Նախորդ տարի շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ. Վահան Քերոբյան
Բելգիահայ տղամարդը դանակի հարվածներով սպանել է 28-ամյա դստերը
Գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր. ԿԳՄՍՆ
Հայաստանը հետ չի կանգնի Հռոմի ստատուտի վավերացումից, բայց հիմա ավելի դժվար կլինի
15:21
Կանադան ԱՄՆ-ին, Ճապոնիային և Հարավային Կորեային կոչ է արել նոր դաշինք ստեղծել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
15:18
Եղանակը աշխարհում – Մարտ 21, 2023
15:15
Ուկրաինան կունենա մեծ հակահարձակման միայն մեկ հնարավորություն
Սեդա Սաֆարյանին պիտակավորում եք․ նա այս քննարկումից ավելի շահեց․ Վիգեն Խաչատրյան
15:12
Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Հայաստանը պետք է ուլտիմատում ներկայացնի Ռուսաստանին
15:09
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Ասադի և այլ պաշտոնյաների նկատմամբ
Չեմ նայել, բայց գիրքը կարդացել եմ․ թատերականի ռեկտորը՝ «Որբանոց» գրքի մոտիվներով ներկայացումն արգելելու մասին
15:02
Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային
Լաչինի միջանցքի հարցի հեռանկարը ՄԱԿ ԱԽ-ում. բարդ և աշխատատար ճանապարհ
14:55
Ցզինպինի օդանավին 10.000 մարդ է հետևում
Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի. Միրզոյանը՝ Լավրովին
Նախագահն աչալրջորեն հետևում է դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումներին
Ցենզուրա չի կարելի սահմանել, «բ*զը» գրական հապավում է․ Թատերականի ուսանողները դասադուլ են անում
Խաշթառակում հարազատների կողմից բռնության ենթարկված 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց է կիրառվել
«Բ**ի տղա» արտահայտությունը դարձել է ներկայացումն արգելելու պատճառ, սա միջնադար է․ Ծատուրյան
Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում 29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Մեդվեդևը Միջազգային քրեական դատարանին սպառնացել է գերձայնային հրթիռով
Բոլորս կսպասենք և կտեսնենք, թե ԼՂ իշխանության արտաքին քաղաքական վեկտորն ինչ փոփոխություն կապրի
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության շուրջ
14:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել ԻՀՊԿ-ն ԵՄ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու օգտին

ԵՄ-ն իրավական տարբերակներ է քննարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների շարքը դասելու համար: Այս քայլը կարող է վերացնել ,Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրըե (ԳՀՀԾ) վերականգնելու բոլոր հույսերը:

Գերմանիան և Ֆրանսիան պաշտպանում են ԻՀՊԿ-ն Եվրամիությունում ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գաղափարը։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով այս հարցի քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրների։ Նրանց տեղեկատվությամբ՝ Բեռլինն ու Փարիզը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու պաշտպանությամբ հանդես են եկել ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների՝ անցյալ շաբաթ կայացած հանդիպմանը։

Լրատվամիջոցը նշում է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ԵՄ իրավաբանական ծառայությունը կպատրաստի եզրակացություն այս միջոցի օրինականության վերաբերյալ։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հավաստել է, որ «անդամ շատ պետություններ հավանություն են տալիս այս առաջարկին»։ Դրա հետ մեկտեղ թերթի աղբյուրները հավելել են, որ Ֆրանսիան ավելի շատ շահագրգռված է ահաբեկչական ճանաչել ոչ թե ամբողջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլ միայն դրա որոշ տարածաշրջանային ստորաբաժանումներ։

Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումներն այս հարցում կարևոր են, քանի որ այդ երկու երկրները, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին, հանդիսանում են 2015 թ.-ին Իրանի հետ միջուկային գործարքը ստորագրող կողմեր (ԱՄՆ-ն, սակայն, միջուկային գործարքից միակողմանիորեն դուրս է եկել 2018 թ.-ին):

Բորելը մտավախություն է հայտնել, որ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելն, ամենայն հավանականությամբ, անհնարին կդարձնի ԳՀՀԾ-ի վերականգնումը: «Եթե իրանական ռեժիմն այդքան վատն է, ապա մենք պետք է փորձենք խուսափել, որ նման վարչակարգի ձեռքում միջուկային ռումբ հայտնվի:

Եվ ես այլ ճանապարհ չգիտեմ, քան այնպես անել, որ ԳՀՀԾ-ն գործի», – մեջբերում է հրատարակությունը Բորելի խոսքերը: Հունվարի 18-ին Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդունել են բանաձև, որը կոչ է անում ԵՄ ղեկավարությանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: Փաստաթուղթը հանձնարարական բնույթ Է կրում։ Ի պատասխան՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել էր, որ «այդ դեմարշը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»։

Նրա խոսքով՝ «Արևմուտքում նման քայլի են դիմել իրանցի ժողովրդի միասնությանը հարված հասցնելու անհաջող փորձերից հետո»: Financial Times-ն ընդգծում է, որ մեկ այլ պետության զինված ուժերը մյուս պետության կողմից ահաբեկչական ճանաչելը չափազանց արտասովոր է, և արևմտյան երկրների կողմից այս գաղափարի աջակցությունն ընդգծում է, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ դիրքորոշումը խստանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում