ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Լաչինի միջանցքի վերաբերյալ ՌԴ ՊՆ և խաղաղապահները մշտական կապի մեջ են բոլոր կողմերի հետ։ Ի տարբերություն դրսի ուժերի, որոնք սահմանափակվում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված կոչերով, ռուսական կողմը փնտրում է իրական լուծում և իրականացնում է հումանիտար աջակցություն։
Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության հիմքով դիմում ենք Բաքվին ու Երևանին՝ կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել և լուծել հակասությունները»։