Wednesday, 08 05 2024
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին

Աննա Հակոբյանն Իրանի առաջին տիկնոջ հետ քննարկել է կանանց առաջնորդության դերը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Աննա Հակոբյանն ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ուղեկցությամբ հանդիպել է ԻԻՀ նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի հետ։ Աննա Հակոբյանը կարևորել է թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար կանանց մեկ հարկի տակ հավաքելու և խնդրահարույց հարցեր քննարկելու Իրանի առաջին տիկնոջ նախաձեռնությունը։

Այս համագումարը հայկական կողմի համար կրկնակի կարևոր է՝ բարեկամ երկրի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու և երկկողմ շփումները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ ընդգծել է վարչապետի տիկինը։

Իրանի առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան բարձր է գնահատել Աննա Հակոբյանի ներկայությունը և նշել, որ այս համագումարի նպատակը կանանց դերը խաղաղության հաստատման գործում բարձրացնելու համար է։ Իրանի առաջին տիկինը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարդարացնի բոլոր սպասելիքները, քանի որ կանայք սիրո, համերաշխության և խաղաղության խորհրդանիշ են։

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Աննա Հակոբյանը ընդգծել է, որ շատ երկրներ են կիսում խաղաղություն, սեր և համերաշխություն տարածելու և հաստատելու գաղափարը, բայց քիչ են գործուն քայլերը։ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ապացուցում է, որ խոսքը կարող է գործ դառնալ և հույս է հայտնել, որ համագումարը կունենա հստակ արդյունքներ և օրինակ կլինի աշխարհի համար։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր աջակցությունն է հայտնել և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ներդրում ունենալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում