2016 թ. ԱՄՆ-ում ինտերակտիվ գովազդի վրա ծախսվող գումարները կհասնեն 77 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է BizReport-ը` հղում անելով Forrester գործակալությանը:
Ինչպես հայտնում է Media Sales Today-ը, այս պահին ԱՄՆ-ում ինտերակտիվ գովազդի վրա ծախսվող գումարները կազմում են գովազդային ընդհանուր բյուջեի 19%-ը, իսկ 2016 թ. այդ ցուցանիշը կհասնի 35%-ի:
Ընկերությունները մոտ 23 միլիարդ դոլար կծախսեն համացանցում, մասնավորապես` սոցիալական ցանցերում:
Forrester-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ընկերություններն ավելի շատ գումար են ներդնելու` սմարթֆոնների և պլանշետների միջոցով իրենց ապրանքը ներկայացնելու համար: