Սիրիայում հակակառավարական ցույցերի ժամանակ այսօր սպանվել են ևս 7 ցուցարարներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, երեք մարդ սպանվել է Դեյր Էլ-Զորում, երեքը` Դամասկոսում և մեկը` Հոմս քաղաքում: Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականի պահանջով զանգվածային ելույթներ են տեղի ունեցել նաև Ղամշլիում, Համայում և Դերաայում: Ամենախոշոր ելույթները գրանցվել են Հոմս և Համա քաղաքներում:
Պաշտոնական Դամասկոսը հայտնել է, որ սպանվել է 4 մարդ, ովքեր հարձակվել են իրավապահների վրա:
Միաժամանակ` Եվրամիությունը Սիրիայից նավթի արտահանման հանդեպ էմբարգո կիրառելու որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ կոչ էր արել միջազգային հանրությանն` ավելի մեծ ճնշումներ գործադրել Սիրիայի իշխանությունների և անձամբ նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ` նպատակ ունենալով ստիպել նրան հրաժարական տալ:










































