Thursday, 08 06 2023
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը
16:40
Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը
16:30
Ֆրանսիական Ալպերում զանգվածային դանակահարության հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել
Ծեծկռտուքի ընթացքում 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել
16:26
Եղանակը աշխարհում – Հունիս 9, 2023
Վարչապետ Ն․ Փաշինյանի ելույթը Սոչիում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Այդ կոչը պետականությանն ուղղված տեռորիստական սպառնալիք է
Լուրերի օրվա թողարկում 16:00
16:00
«uDays» հատուկ առաջարկի շրջանակներում Ucom-ում զեղչեր են գործում նշված տեսականու համար
Չի բացառվում՝ ԱՄՆ-ում հանդիպման չեղարկումը ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է
15:45
«Ուկրաինան կկարողանա մտնել ԵՄ, երբ համապատասխանի չափանիշներին». Շոլց
15:30
Թուրքիան, Հայաստանը, Ղազախստանը, Վրաստանը և ԱՄԷ-ն օգնում են ՌԴ-ին շրջանցել բոլոր արգելքները․ ԱՄՆ պետդեպ
Ինչ է իրենից ենթադրում ԵՊՀ-ում «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագիրը
Վարորդը կաշառք տալու հիմքով ձերբակալվել է
15:13
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից Խերսոնում տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ
Այս ծրագիրը սկզբունքորեն տարբերվում է մնացած մագիստրոսական ծրագրերից․ ՀՀ շահերն է ներկայացվելու․ Ղազինյան
Սերժ Սարգսյանի գործով նիստը հետաձգվեց․ մեղադրող դատախազ է փոխվում

Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. «Եռակի լավագույն» Ամերիաբանկի նոր մրցանակը

Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում։

Հաղթողներն ընտրվել են` հաշվի առնելով գործարքների ծավալը, շուկայում մասնաբաժինը, համաշխարհային ծածկույթը, հաճախորդների սպասարկման որակը, մրցակցային փոխարժեքները և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Global Finance ամսագրի կողմից կարևորվել են նաև բանկերի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ոլորտի վերլուծաբանների, ընկերությունների ղեկավարների և ՏՏ ոլորտի փորձագետների կարծիքները:

«Վերջին չորս տասնամյակի համար գնաճի աննախադեպ տեմպը կտրուկ ավելացրել է արտարժույթի շուկայի անկայունությունը։ Արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն գործընկերոջ ընտրությունն այժմ, առավել քան երբևէ, կարևոր է», – նշել է Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն: «Այս մրցանակը շնորհվում է այն բանկերին, որոնց արտարժութային գործառնություններ իրականացնող ստորաբաժանումներն այս փոփոխվող շրջանում իրենց հաճախորդների համար ապահովել են ճիշտ ուղղորդում և արդյունավետություն»:

«Մենք շատ ուրախ ենք ստանալ այս մրցանակը, որը վկայում է մեր բարձր արդյունավետության, արտարժութային շուկայում պրոակտիվ դերակատարման և գրանցած զգալի աճի մասին: Սա նաև մեր` արտարժութային գործունեությունն ընդլայնելու և բարելավելու շարունակական ջանքերի, հաճախորդներին արտարժույթի փոխարկման լավագույն լուծումներ տրամադրելու ձգտման ճանաչումն է»,- նշել է  Ամերիաբանկի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։

«Արտարժույթ փոխարկող լավագույն բանկ» մրցանակը վերջին համալրումն է 2022 թվականին Ամերիաբանկին տրված մրցանակների տպավորիչ ցանկում: Ավելի վաղ Ամերիաբանկը միջազգային առաջատար երեք ամսագրերի` Global Finance-ի, Euromoney-ի և The Banker-ի կողմից ճանաչվել էր  տարվա «Լավագույն բանկը»  Հայաստանում: Այս առթիվ Բանկը մեկնարկել է «Եռակի լավագույնը» արշավը` «Լավագույն հնարավորությունը ստեղծում են մարդիկ» կարգախոսով: Այն նվիրված է վերջին տարիներին Բանկի ձեռքբերումների հետևում կանգնած բոլոր մարդկանց` հաճախորդներից ու գործընկերներից մինչև աշխատակիցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում