Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Կատարի Էմիրը «մոր հետքով» կգա՞ Հայաստան

Հայաստանը բարձր է գնահատում Կատարի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները, և մենք պատրաստակամ ենք ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ՝ ի շահ մեր երկու ժողովուրդների, Կատարի Ազգային տոնի առիթով այդ երկրի Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին հղած շնորհավորական ուղերձում հայտնել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետը չմասնակցեց Կատարոււմ տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման կամ եզրափակման արարողություններին: Հնարավոր է, որ ծրագրված էր այց եզրափակիչ խաղին, սակայն Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը «փոխեց» ծրագրերը, քանի որ այդ իրավիճակի ֆոնին տարակուսելի կդիտվեր Հայաստանի վարչապետի ներկայությունը ֆուտբոլային տոնին: Հրավերի բացակայությունը թերևս գործնականում անհավանական է, քանի որ Կատարի ԱԺ նախագահից հրավեր էր ստացել օրինակ Հայաստանի ԱԺ նախագահը, և թերևս հնարավոր չէ, որ հրավեր ստացած չլիներ վարչապետը: Սակայն, էականն իհարկե մեկնումը չէ, այլ Կատարի հետ Հայաստանի հարաբերությունը, որովհետև ֆուտբոլը այդ իմաստով կարող էր լինել ընդամենը հաղորդակցության մի առիթ, և կարևոր լիներ հենց դրանով: Օրինակ հարց է, թե այդ իմաստով ինչ արդյունավետություն կամ նշանակություն է ունեցել ԱԺ նախագահի մեկնումը Կատար՝ խմբային փուլի վերջին խաղերին: Դա իմիջայլոց:

Կատարի Ազգային տոնի առիթով Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ուշադրության է արժանի այն, որ նա հայտնում է Կատարի Էմիրին Երևանում տեսնելու ակնկալիք: «Ակնկալում եմ մոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Երևանում՝ քննարկելու հայ-կատարական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները»: Արդյո՞ք ընթանում է Կատարի Պետության ղեկավարի Հայաստան այցի կազմակերպման ուղղությամբ հետևողական աշխատանք, թե՞ Նիկոլ Փաշինյանը հայտնում է պարզապես ուղերձում ներառված «արարողակարգային» ցանկություն, կամ գուցե նաև ակնարկ, հաղորդագրության հղում, սպասելով Կատարի արձագանքին: Մինչ այդ եղել է Հայաստանի նախագահի, կամ ավելի շուտ նախագահների այց Կատար, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, թե Արմեն Սարգսյանի: Իսկ ընդամենն ամիսներ առաջ Կատար այց ունեցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չի բացառվում նաև, որ Կատարի ղեկավարին հաջորդիվ Երևանում ընդունելու հարցն օրակարգ է եկել դեռ այդ այցի ընթացքում: Բոլոր դեպքերում, Հայաստան-Կատար փոխհարաբերության խորացումը Հայաստանի համար կարող է ունենալ ընդհուպ ռազմավարական նշանակություն: Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել խոսել երկկողմ այդ հարաբերության կարևորության մասին, Կատարը նշանակալի խաղացող է թե տնտեսական, թե քաղաքական բավականին մեծ մասշտաբով, որն ընդգրկում է թերևս ոչ միայն արաբական աշխարհը և Ծոցի ռեգիոնը, այլ առավել մեծ ռազմա-քաղաքական, տնտեսական և անվտանգային միջավայր: Կատարը առանձնահատուկ հարաբերություն ունի թե Միացյալ Նահանգների հետ, թե Իրանի, թե Թուրքիայի, նաև բարձր մակարդակի շփումներ ՌԴ նախագահի հետ, որն ի դեպ Կատարի աշխարհի առաջնության մեկնարկին հեռախոսազրույց էր ունեցել Էմիրի հետ: Այդպիսով, Կատարը յուրօրինակ աշխարհաքաղաքական «հաբերից» մեկն է, որտեղ հատվում, քննարկվում, տարբեր ինտենսիվությամբ և շեշտադրումներով իհարկե, բայց հատվում են Հայաստանի համար կենսական նշանակության հարցեր: իսկ ներկայումս, երբ կարևորագույն խնդիր է Հայաստանն ու Արցախը ռազմական նոր ագրեսիայի սպառնալիքներից հեռու պահելը, Կատարի հետ աշխատանքը թերևս կարող է դասվել հրատապ ուղղությունների շարքին: Երևան հնարավոր այցն իհարկե կլինի Կատարի Պետության ղեկավարի առաջին այցը Հայաստան, սակայն հարկ է թերևս նկատել նաև, ի միջայլոց, որ Հայաստան այսպես ասած ոչ պաշտոնական այց կատարել է այդ երկրի ներկայիս ղեկավարի մայրը՝ Համադա Բեն Խալիֆա ալ Թանին, հանրահայտ շեյխուհի Մոզան, որը ահռելի դերակատարում ունի Կատարի թե հասարակական, թե քաղաքական կյանքում, և մեծ հռչակ աշխարհում: Շեյխուհի Մոզան Հայաստան էր այցելել 2015 թվականին, մասնավոր այցով: Ընդ որում, մամուլի տեղեկությամբ, նրան Հայաստան էր հրավիրել ռուսաստանցի հայ մեծահարուստ Դանիիլ Խաչատուրովը: Ընդ որում, միջազգային մամուլում եղած տեղեկությունների և կարծիքների համաձայն, հենց Շեյխուհի Մոզան է նշանակալի դեր ունեցել այն հարցում, որ ամուսինը՝ Համիդ Իբն Հալիվա Ալ Թանին հրաժարվել է գահից և պետության ղեկը հանձնել որդուն՝ Կատարի ներկայիս էմիրին: Ի դեպ, Կատար իր այցի ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր նաև շեյխուհի Մոզայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում