
Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Շավքաթ Միրզոևը բանակցություններ են վարել նեղ և ընդլայնված կազմերով։
Ուզբեկա-ղազախական գագաթնաժողովի արդյունքում կայացել է երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հաղորդում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Երկրների ղեկավարները ստորագրել են դաշնակցային հարաբերությունների և ուզբեկա-ղազախական սահմանազատման մասին պայմանագրերը։
Բացի այդ, երկու երկրների կառավարությունների, նախարարությունների, գերատեսչությունների և խոշոր ընկերությունների մակարդակով ստորագրվել է 15 փաստաթուղթ, որոնք նախատեսում են բազմապլան համագործակցության հետագա զարգացում: