Տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունները նախընտրելի քաղաքականություն են վարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բելգիայի հայոց թեմի հոգևոր հովիվ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը:
Ըստ վարդապետի`միջազգային հանրությունը կարծես անտարբեր է հայկական հարցի նկատմամբ. «Միջազգային հանրությունը կոչերից պետք է անցնի գործողությունների. Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են պետք: Պետք է ստրատեգիա որդեգրենք, որ միջազգային հանրությունը մեզ լսի: Արցախը պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունք ունենա»: Զատիկյանը կարծում է, որ Սփյուռքի ներուժը այսօր չի օգտագործվում, քաղաքական վճռականություն է պետք. «Հայրենիք-Սփյուռք-Արցախ կամուրջը պետք է վերանայվի, չկա աշխատանքի ճանապարհային քարտեզ:








































