
ԱՄՆ կոնգրեսը օրինագիծ է մշակում, որը թույլ կտա Ռուսաստանին ագրեսոր պետություն ճանաչել Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։ Արդյունքում Վաշինգտոնը կարող է խուսափել Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելուց:
Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, այդ մասին հայտնել Է The Hill պարբերականը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ օրինագծի տեքստը ներկայումս քննարկվում է ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմի հետ։
Դրա ընդունման դեպքում ԱՄՆ նախագահը կարող է ագրեսոր պետություն հռչակել Ռուսաստանին և ցանկացած պետության, եթե նրան մասնակից համարի Ուկրաինայի դեմ ագրեսիայի գործողություններին։