ՄԱԿ ԱԽ նիստը գերվճռորոշ նշանակություն չունեցավ, այլապես անմիջապես կտեսնեինք Արցախի բլոկադայի ավարտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը կարծում է, որ եթե ՄԱԿ ԱԽ-ում հնչած հայտարարությունները չդառնան գործողություններ, Ադրբեջանը իրեն պարտավորված չի զգա. «Հայաստանը հիքմեր ունի պահանջելու, որ ՄԱԿ-ում այդ պետությունները իրենց հնչեցրած տեսակետներին տեր կանգնեն»: