Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆուտբոլի ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչից հետո մուտք է գործել Մարոկկոյի հավաքականի հանդերձարան։
Ինչպես հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն, Մարոկկոյի նկատմամբ Ֆրանսիայի հաղթանակից հետո (2:0) երկրի ղեկավարը մտել է հյուսիսաֆրիկյան երկրի հավաքականի հանդերձարան և ողջ թիմի առջև Սոֆյան Ամրաբատին անվանել «մրցաշարի լավագույն կիսապաշտպան»:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին, Մարոկկոն 3-րդ տեղի համար խաղում կմրցի Խորվաթիայի հետ։