Wednesday, 10 06 2026
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Վանաձորի ավագանիում գործարքը կայացե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ Վանաձորում` հաղթահարվեց մեկ տարի շարունակվող կառավարման ճգնաժամը։ Վանաձորում երեկ ավագանու նիստ է հրավիրվել, եւ հաստատվել է հաջորդ տարվա բյուջեն։ Անցած տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո մեծությամբ երրորդ քաղաքում նիստեր չէին գումարվում, իշխանությունը քվորումի խնդիր ուներ։ Ավագանու արտահերթ նիստեր գումարելու իշխանության նախաձեռնությունները բոյկոտած ընդդիմության երկու անդամ՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքից», երեկ ներկայացել է նիստին։

Արդեն մեկ տարի կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքի անդամ Սեյրան Ղամբարյանը հայտարարել է, որ մի քանի օր առաջ կալանավայրում հանդիպել է իրենց առաջնորդի՝ Մամիկոն Ասլանյանի հետ ու նրա հորդորով է այժմ ներկայացել ավագանու նիստին։ Մինչդեռ նրա այս հայտարարությունը եւ առհասարակ ընդդիմադիրների՝ նիստին ներկայանալն անակնկալի են բերել գործընկերներին՝ թե՛ «Ասլանյան դաշինքի» 13 անդամներին, թե՛ նրանց գործընկեր «Հայրենիք» խմբակցության երկու անդամին։

Մեզ ասացին, որ Ասլանյանի թիմակիցները շոկի մեջ են ընկել․ եթե Մամիկոն Ասլանյանը նման հորդոր ուներ, ինչո՞ւ չի ուղղել բոլորին, եթե չի արել, կնշանակի՝ երկու թիմակիցները դավաճանել են ու գործարքի գնացել իշխանության հետ։ Այս անորոշությամբ է պայմանավորված, որ երեկ Ասլանյանի թիմակիցներն ընդհատակ էին անցել` չէին պատասխանում զանգերին:

Թերեւս փորձում են կալանավայրում գտնվող Ասլանյանի հետ կապի դուրս գալ եւ պարզել, թե ինչ է եղել: Իսկ «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն էլ մեզ փոխանցեց, որ կա մի կողմի հայտարարությունը, իրենք կսպասեն մյուս կողմի՝ Ասլանյանի հայտարարությանը, նոր միայն կարծիք կհայտնեն։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքապետ պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։ Առանձին հայցով դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերը։

Այդ ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, եւ ՔՊ-ն զավթեց համայնքը։ Մինչ երեկ ՔՊ-ն ավագանիում չուներ մեծամասնություն եւ չէր կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Փաստորեն, ՔՊ-ն երկու ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը լուծեց, կամ` Ասլանյանին պատանդ պահելով հասան նրան, որ ազատության դիմաց նա գործարքի գնաց իշխանության հետա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում