Եվրամիության անդամ պետությունները համաձայնեցրել են Բոսնիա և Հերցեգովինային ԵՄ անդամակացության թեկնածու-երկրի կարգավիճակի տրամադրումը:
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ այս մասին Agence France-Presse (AFP) գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրներ:
AFP-ի տվյալնեով՝ համապատասխան որոշումն ընդունել են Եվրամիության երկրների եվրոպական գործերի նախարաները: Ակնկալվում է, որ պաշտոնապես այս որոշումը կվավերացվի ԵՄ ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որ տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: