Sunday, 15 09 2024
23:30
Կրակոցներ՝ Trump West Palm Beach-ում
23:15
«Ես ատում եմ Թեյլոր Սվիֆթին»․ Թրամփ
Opel-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում և շրջվել
22:45
Արքայական ընտանիքն ինչպե՞ս է շնորհավորել է արքայազն Հարիին
22:30
Լայնածավալ ջրհեղեղներ` եվրոպական մի շարք երկրներում
Սուրեն Պապիկյանի այցը Կորեա և Չինաստան
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները այցելեցին Վեդիի ջրամբար
Եվրաքվեի գործընթացում Սփյուռքը նույնպես շատ բան կարող է անել. պետք է օգտագործել նրա ներուժը
Ռուսաստանն է դրդում Ադրբեջանին մեր դեմ հարձակվելու. միակ ելքը Արևմուտքի հետ համագործակցության մեջ է
ՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական կողմնորոշում և պատրաստ են իրենց ապագան կապել Եվրամիության հետ
Էրդողանը և Ալիևը Բաքվի «ազատագրումը» չեն կիսում
Երևանում կառուցվող էլիտար շենքում Եգիպտոսի քաղաքացին 10-րդ հարկից ընկել և մահացել է
Իր ծննդավայր Ոսկեվանում հիմնել է «ԱյԹի ՕԿ» կենտրոնը
Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
19:45
Կիևը հերքել է տեղային հրադադարի կետով ծրագիր ունենալու մասին գերմանական ԶԼՄ-ի լուրը
Վարչապետն այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոնը
19:15
Ռուսաստանի և Իրանի ռազմական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են համատեղ ծովային պարեկության հարցը
Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 41,2 հազարը
18:30
Եմենի հութիները ստանձնել են Իսրայելին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը
18:15
Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին
Ռիչարդ Մուրը Բաքվից Ռուսաստան-Իրան նավագնացության վերաբերյալ հետախուզական տեղեկություններ է ակնկալում
Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 3-7 աստիճանով նվազմամբ
Պետությունը գիտի՞՝ ինչ կարիքներ ունի, որոնք պետք է լուծվեն ակադեմիական քաղաքում
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն
Հայաստանը կառուցում է մի իրավական պատնեշ՝ ապահովելու իր անվտագությունը. դա խաղաղության պայմանագիրն է
Հայաստանում աղմկոտ «սերիալի» նոր եթերաշրջանը
Ավարտվել են հանրապետության երեք մարզերում ընթացող տեխնոլոգիական դասընթացները
Ճանապարհն իրար չզիջելու համար 2 վարորդ ծեծկռտուք են սարքել. կրակոցներ են հնչել

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են ՎԱԶ 21010-ն ու ՎԱԶ 21012-ը, 6 վիրավորների մեջ կա անչափահաս

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արագած-Արթիկ ավտոճանապարհից դեպի Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում բախվել են ՎԱԶ 21010 և ՎԱԶ 21012 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ «Ծաղկահովիտ», մի մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ծաղկահովիտի թիվ 21 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի բերքառատցիներ ասում էին, որ վարորդները հորեղբոր տղաներ են, և բոլոր վիրավորները Բերքառատ գհուղից են։ Վիրավորներից մեկն էլ անչափահաս աղջիկ է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի մերկասառույց չի եղել, և ըստ նախնական տեղեկությունների, ՎԱԶ 21010-ը եղել է կայանված, երբ մյուս ավտոմեքենան հարվածել է նրա հետնամասին, և 2 մեքենաները «ֆռացել են»։ Ավտոմեքենաներում և դրսի տարբեր հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում