Friday, 12 06 2026
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել

Ադրբեջանը բնապահպանական օպերացիան դիտարկում է Արցախյան հիմնահարցը այդ թվում նաև ոչ ռազմական գործիքակազմով լուծելու տեսանկյունից

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանը «ադրբեջանական ընդերքը կեղեքելու», «իր տարածքներում բնապահպանական իրավիճակը վերահսկելու» օպերացիան դիտարկում է Արցախյան հիմնահարցը այդ թվում նաև ոչ ռազմական գործիքակազմով լուծելու տեսանկյունից:

✅ Նախ՝ հիմնական նարատիվն այն է, որ Ադրբեջանը «ստիպված է ինքը վերահսկել իր հողերում տիրող իրավիճակը, քանի որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն դա ապահովել»: Սրանով, փաստացի փորձ է արվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների դելեգիտիմացման գործընթացը ռուս-ադրբեջանական տիրույթից տեղափոխել արտաքին հարթակ: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցիները գործ են սարքում ռուսների դեմ ՝ Արևմտյան և ադրբեջանական շահերը առաջ տանող ուժային կենտրոնների մոտ օգտագործելու համար: Այդ ընթացքում, իհարկե, կարելի է և պայմանավորվել ռուսական կողմի հետ՝ հայկական կողմերի շահերի հաշվին և դա մատուցել որպես Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հանդեպ բարի կամքի դրսևորում:

✅ Երկրորդ՝ եթե «ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն կարգուկանոն ապահովել Արցախում, ապա Արցախը դառնում է այսպես կոչված «թմրանյութի ապօրինի շրջանառության և ահաբեկիչների տեղակայման հաբ», ինչը հակոտնյա է տարածաշրջանաին խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված Արևմուտքի ջանքերին:

Համաձայնեք, որ Արևմուտքի համար շատ ականջ շոյող նարատիվ է, մանավանդ, երբ հաշվի ենք առնում Ադրբեջանի՝ արևմտյան ազդեցիկ ուղեղային կենտրոնների հետ տարվող ինտեսիվ աշխատանքի փաստը:

✅ Երրորդ, եթե մշակվի և կիրարկվի այսպես կոչված ճանապարհային քարտեզ, որի համաձայն ադրբեջանական կողմը այսպես կոչված հետաքննության և մոնիտորինգի համար մուտք գործի Արցախ, ապա նախադեպ է ստեղծվելու, որն անկասկած կիրարկվելու է այլ ոլորտներում ևս:

Այս ամենին զուգահեռ, վախի և անելանելիության մթնոլորտն է ամրապնդվելու Արցախում՝ միտված այն հայաթափելուն:

➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖

Այս և այլ միաժամանակյա իրականացվող գործողությունները հիբրիդային պատերազմի բաղադրիչներ են: Սրանց դեմ դիվանագիտական և ռազմական ավանդական պայքարի մեթոդներով դիմակայելն իրատեսական չէ, քանի որ միշտ լինելու ես հետևում, միշտ փորձելու ես հերքել մի նարատիվ, որը ոչ միայն նարատիվ է, այլ նաև միջոց:

Միշտ լինելու ես անորոշության մեջ, քանի որ չես կարողանալու կանխորոշել, թե հարձակումը որ դաշտում ավելի կուժեղանա՝ բնապահպանական, մշակութային, գիտական, ռազմական, քաղաքական, թե այլ:

Միշտ լինելու ես ցայտնոտի մեջ և փորձելու ես իրավիճակային արձագանք տալ, ինչը ամենաչաշխատողն է հիբրիդային պատերազմի ժամանակ, քանի որ հիբրիդի հաշվարկը հենց այդպես է աշխատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում