Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ամեն ինչ արվել է դատական իշխանությունը հնարավորինս կախյալ դարձնելու համար

Օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շիրակի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզի նորանշանակ դատախազ Արմեն Չիչոյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազներն ու Շիրակի կայազորի զինվորական դատախազը:

Գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դատախազի մասնագիտական և մարդկային որակները թույլ կտան մարզում անցնցում ու արդյունավետ կազմակերպել գործընկեր իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ հարաբերությունները, բծախնդիր լինել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ավարտին հասցնելու հարցի նկատմամբ, սեղմ ժամկետներում առաջարկել դրանց լուծումները՝ շեշտելով, որ վարույթների հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ իրավապահ կառույցների կողմից ձգձգումներն ու անգործությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների:

Մարզի դատախազ Չիչոյանն էլ նշել է, որ անելու են առավելագույնը՝ հատկապես խնդրահարույց և ձգձգվող վարույթները սեղմ ժամկետներում լուծելու համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է օտարման ոչ ենթակա տարածքներն ու զբոսայգիները, որոնք օրենքի խախտմամբ գտնվում են կոնկրետ անձանց տնօրինման ներքո, քաղաքացիներին վերադարձնելուն, քրեական վարույթի հետ մեկտեղ պետական շահերի պաշտպանության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, իրավապահ կառույցների միջև գործընկերային աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև պահանջել է պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով օրենքի խախտմամբ իրականացված աշխատանքների կապակցությամբ ընթացող վարույթներով բծախնդիր, անզիջում, արդյունավետ և առանց ձգձգումների քննություն՝ այդ համատեքստում ընդգծելով, որ հարկատուների միջոցներից իրականացվող ծախսերը՝ այդ թվում սուբվենցիոն ծրագրերը, պետք է լինեն նպատակային և արդյունավետ:
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Այս առնչությամբ, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս վաղ է նոր գլխավոր դատախազի գործունեության վերաբերյալ կոնկրետ ինչ-որ հետևոյթւոնների հանգելը. «Բայց ես խոստանում եմ գարնանը առավել մանրամասն կանդրադառնամ դատախազի փոփոխությանը և դրա արդյունքներին: Մի բան ակնհայտ է, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում ահռելի աշխատանք կա իրականացնելու: Ակնհայտ է, որ պետությունը պետք է գործադրի այդ միջոցները՝ վատնված, յուրացված, պետությանը հասցված միջոցների վերականգնման գործընթացում շեշտակի փոփոխություններ և արդյունքներ գրանցելու համար: Կտեսնենք՝ ինչ կլինի: Ես ընդհանուր կարող եմ արձանագրել, որ նախորդ 4 տարիներին աշխատանքային գործունեության արդյունքները ինձ բերել են մի եզրահանգման, որ խոսվում է, բայց արդյունք չկա: Ռեալ շոշափելի արդյունքներ, որոնք հնարավորություն կտան արձանագրել, որ այդ ոլորտում կան արմատական փոփոխություններ, գոյություն չունեն»,-ասաց նա:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ և դստեր հետ կապված պատմությանը և հարուցված քրեական գործին՝ Նորիկյանն ասաց. «Ինձ համար ոչ թե դա է արտառոց մի բան, այլ էականը այն հանգամանքն է, որ տարիներ շարունակ պետությունը տեղյակ չէ՞ր այդ գործընթացից: Նախորդ 4 տարիների անգործության համար ո՞վ պետք է պատասխան տա: Ե՞րբ է պետությունն իմացել ենթադրյալ վատնման կամ յուրացման մասին, որ նոր դատախազի կողմից հանրային քրեական վարույթ է նախաձեռնվել: Նո՞ր են այդ մասին իմացել, թե՞ 4 տարի դարակում դրված էր այդ գործը: Սա է խնդիրը:

Այս իշխանության մոտ խոսքի ու գործի արմատական տարբերություն կա: Հրապարակում են լոզունգներ, գաղափարներ, նպատակներ, բայց դրանք գործ չեն դառնում: 20192023 թվականների դատական և իրավական բարեփոխումների հայեցակարգ գոյություն ուներ, որով պետք է վեթինգ իրականացեին, անցումային արդարադատություն իրականացնեին, սահմանադրական փոփոխություններ իրականացվեին, ու այդ ամբողջ փաստաթուղթը, որ ուներ կառավարության որոշման կարգավիճակ, որևէ քայլ չկատարվեց: Հիմա նորից ընդունել են նույն փաստաթուղթը, բահյց արդեն 2022-2026 թվականների համար: Ո՞րն է երաշխիքը, որ այս փաստաթղթում նշված նպատակներն ու ծրագրերը կիրականացվեն: Այսինքն հռչակագրային ասում են մի բան, բայց իրական կյանքում որևէ շոշափելի փոփոխություն տեղի չի ունենում»:

Հարցին, թե ի՞նչն է դրա պատճառը, գուցե իշխանությունը չի ուզում սրել իրավիճակը, կտրուկ գործիքներ կիրառել, Նորայր Նորիկյանը պատասխանեց. «Էդ դեպքում թող հստակ ասեն, որ չկա ֆունդամենտալ առումով ռազմավարական որևէ փոփոխություն իրականացնելու նպատակ, կա ընդամենը պետական շինարարության իներցիոն իմիտացիա ցուցաբերելու խնդիր, որը շատ վատ է: Սա քաղաքական կամքի բացակայություն է, որ ոչ մի ռեալ պայքար այդպես էլ չմղվեց կոռուպցիայի դեմ, որևէ քայլ չարվեց իրական անկախ դատական համակարգ ձևավորելու համար: Ճիշտ հակառակը, ամեն ինչ արվել է դատական իշխանությունը հնարավորինս կախյալ դարձնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում