Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանն առանց Վերածնվողի. մնացին ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Խորհրդարանի «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, «Վերածնվող» Հայաստան կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: Նրա հետ մեկտեղ մանդատը վայր են դնում իր կուսակցությունից ևս երկու պատգամավոր, որ դաշինքի կազմում դարձել էին խորհրդարանական՝ Հռիփսիմե Ստամբոլյանն ու Ելենա Կիրակոսյանը: Կուսակցության անդամությամբ ցուցակում տեղ զբաղեցրած Աննա Գրիգորյանը, ինչպես հայտնի է, հրաժարվեց կուսակցությունից և պահում է մանդատը, մանդատը պահում է նաև Զենֆիրա Միրզոևան, որը պահպանում է պատգամավորական կարգավիճակը և սառեցնում անդամությունը կուսակցությանը:

Փաստացի, «Հայաստան» դաշինքը մնում է առանց «Վերածնվող» Հայաստան կուսակցության, այլ կերպ ասած՝ մնում են ՀՅԴ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, և հարց, թե ո՞վ է լինելու հաջորդը: Գործնականում հնարավոր է ասել, որ «Հայաստան» դաշինք այլևս չկա, գոնե այն տեսքով, որով նա հանրությանը ներկայացավ Իշխան Սաղաթելյանի, Ռոբերտ Քոչարյանի և Վահե Հակոբյանի «ստորագրությամբ»՝  2021 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ: Այդ «ստատուս-քվոյի» փլուզման մեծ հավանականության մասին խոսել եմ ընտրությունից անմիջապես հետո, այդ հավանականությունը պայմանավորելով քաղաքական իրողությունների, հատկապես արտաքին քաղաքական զարգացումների և Հայաստանի ներքին իրավիճակի վրա դրանց ազդեցության հանգամանքով: Հայաստան դաշինքը իրավիճակային, ոչ թե երկարաժամկետ նախագիծ էր, և ըստ այդմ կոնկրետ իրավիճակում լուծելով խնդիր, այն տրանսֆորմացվելու էր: Թե ինչի՞ է վերածվում դաշինքը, այդ մասին խոսելու առիթ դեռ թերևս կլինի:

Մեծ հավանականությամբ որևէ «ապահարզան» է հասունանալու նաև ՀՅԴ և Ռոբերտ Քոչարյանի միջև, պարզապես կողմերը կամ համատեղ, կամ ամեն մեկն իր համար քննարկում է հնարավոր «քաղաքակիրթ» ձևը, «մտքում ունենալով» հեռանկարում ևս մեկ անգամ գործակցելու հնարավոր, հավանական անհրաժեշտությունն ու ըստ այդմ նախընտրելով բաժանվել այնպես, որ հրապարակավ չայրվեն կամուրջները: Վերադառնալով «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, ապա այստեղ հարկ է նկատել մի բավականին նուրբ հանգամանք, որը թերևս պետք է լինի ուշադրության առարկա, որքան էլ ինքը կուսակցությունը հասկանալիորեն ընդամենը «քաղաքական բուտաֆորիա» է, կամ՝ էր: «Վերածնվող Հայաստանը» կուսակցությունը «Հայաստան» դաշինքի այսպես ասած «սյունյաց» թևն էր և «ապավենը»: Այն, որ դաշինքի ներքին «ճգնաժամը» ծավալվում է այդ ուղղությամբ, թերևս տալիս է մտորելու տեղիք: Իհարկե չկա որևէ միարժեք եզրակացության հիմք, բայց ճգնաժամը համենայն դեպս կարող է լինել նաև որոշակիորեն «արհեստածին», այդ կերպ՝ բավականին պատասխանատու և բարդ քաղաքական շրջափուլում, բավականին շոշափելի մարտահրավերների պայմաններում «Հայաստան» դաշինքը մեծ իմաստով պատասխանատվությունից դուրս դնելու, կամ դաշինքի համար «ալիբի» ստեղծելու մղումով:

Հետո հնարավոր կլինի ճգնաժամը «դուրս գրել» որևէ արտաքին հանգամանքի վրա, կամ թեկուզ հենց նույն Վահե Հակոբյանի և նրա թիմի վրա: Կրկնեմ, որևէ շոշափելի հիմք չկա այդօրինակ պնդում անելու, առավել ևս, որ խորհրդարանական ընդդիմության թե Հայաստան, թե Պատիվ ունեմ դաշինքների անխուսափելի տրանսֆորմացիան ունի նաև մի շարք այլ շարժառիթներ և գործնականում սկսել է վաղուց: Սակայն, վերը հիշատակված «վարկածային» հանգամանքն ուշադրության արժանացնել թերևս պետք է: Մյուս կողմից իհարկե, դիտարկման թերևս նույնչափ արժանի կարող է լինել հակառակ տրամաբանությունը: Մասնավորապես այն, որ «սպառվում» է Սյունիքի շուրջ «ապոկալիպտիկ» զարգացումների սպասման վրա կատուցված քաղաքականությունը, այդ սպասումը չի արդարանում և բերում է դրա վրա կառուցված քաղաքականության փլուզման: Բոլոր դեպքերում, խորհրդարանական ընդդիմության ներսում տեղի ունեցող փլուզումները չեն կարող լինել զուտ այդ ընդդիմության խնդիր, քանի որ պարզ չէ, թե ինչ ուղղություն կարող են վերցնել «փլատակներն» ու «փոշին», ու նաև՝ ինչ նոր «շինություն» կհայտնի տեղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում