Sunday, 04 12 2022
00:58
Մունդիալ-2022․ Անգլիան՝ քառորդ եզրափակչում է, որտեղ կմրցի Ֆրանսիայի հետ
Գեղարքունիքում 40-ամյա վարորդը Nissan March-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը
Դուք գիտեք՝ ինչպես և որտեղ ներդրումներ անել և այդ մասին չբարձրաձայնել․ Արմեն Սարգսյանը՝ Էռնեկյանին
Էրդողանը՝ գազային հանգույցի նախագծի մասին
Շիրակի մարզային գրադարանում բացվել է իտալական գրականության բաժին
Ադրբեջանցիների շահարկած բնապահպանական խնդիրներն Արցախում չկան․ Արտակ Բեգլարյան
23:00
Նյու Յորքը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը
Նախատոնական Հանրապետության հրապարակը
22:45
Amazon-ը «ամպային» ստորաբաժանման հաստիքակազմը կավելացնի 2023 թվականին
22:30
Մասկը կարծում Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի
Մահացել է վաստակաշատ երկրաբան ու հնագետ, գիտնական Համազասպ Խաչատրյանը
Լավրովը հերթական անգամ մոլորեցնում է մեր հանրությանը․ Մոսկվան առաջարկում է նոր արյունահեղություն, նոր զոհեր
Անահիտ Ավանեսյանի հրամանը՝ ՊՇՌ թեստի վերաբերյալ
Ձախողված պայքարից հետո տրամաբանական կլիներ, եթե ավելի մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ վայր դնեին մանդատները  
Հրդեհ՝ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում․ հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր
Կարմիր գորգ, հեքիաթային մյուզիքլ, տոնածառի լույսերի վառում, տոնական համերգ. «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության մանրամասները
Փող ու խաղաղություն լինի, մնացածը կստեղծենք
21:02
Մունդիալ-2022. Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Լավրովի աղմկոտ հայտարարության աղոտ, բայց դիտարկում պահանջող ռիսկերը
20:30
ՌԴ-ում առաջարկել են «Զելենսկիին պաշտոնապես հակաքրիստոս հռչակել»
Դեկտեմբերի 5-ին մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի դեկտեմբերի 4-ին
Պայթյուն Ռուսաստանում․ կան զոհեր
Հետախուզվում էր դատարան ներկայանալուց խուսափելու համար
19:15
ՄԱԿ-ը կոչ է անում ռեկորդային 51,5 միլիարդ դոլար հատկացնել աշխարհի կարիքավորներին
19:00
Սաուդյան Արաբիան առգրավել է ամֆետամինի՝ ավելի քան 2 միլիոն հաբ
ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան Քաջարան է այցելել
Սյունիքի մարզում մառախուղի պատճառով իրանական բեռնատար է կողաշրջվել. shamshyan.com
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում

Ինչո՞ւ եմ այդպես որոշել. Վարդանյանը՝ նախարարների ազատման մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է նախարարների ազատման իր որոշմանը։

«Արցախի Հանրապետության պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող նախարարներն այսօր ազատվել են աշխատանքից: Նրանցից չորսը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները:

Ինչո՞ւ եմ այդպես որոշել:

Իմ Արցախ գալու պատճառը, ինչպես բազմիցս ասել եմ, ստեղծված ճգնաժամային իրավիճակն է:Իրավիճակն իսկապես ՉԱՓԱԶԱՆՑ ԼՈՒՐՋ է: Սա մեզնից պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ, ճկունություն:

Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նախարարներին, որոնցից ոմանք պաշտոնն ստանձնել են հետպատերազմական բարդ շրջանում ու ամեն ինչ արել՝ այդ փուլը հաղթահարելու համար: Շնորհակալ եմ նրանց, գնահատում եմ նրանց անցած ճանապարհը: Վստահ եմ, որ նրանք պետք են լինելու Արցախին:

Ես խոսել եմ նաև բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների հետ և հանձնարարել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ ապահովելով կառավարության գործունեության անխափանությունը։

Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝ պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, թափանցիկություն, հետևողականություն ու կարգապահություն, ժողովրդին ծառայելու պատրաստականություն, պետական շահը նեղ անձնականից վեր դասելու գիտակցում և, իհարկե, ամենակարևորը՝ սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ».- գրել է Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում