Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Հանրության կողմից նույնպես բողոքներ են լինելու, առավել ևս մեծ կապիտալ ունեցողներն են բողոքելու

2022 թվականի հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցվել է հայտարարագրմանն առնչվող վարչական իրավախախտումների վերաբերյալ 88 վարույթ, անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 1, ինչպես նաև անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ թվով 1 համապատասխան վարույթ: Հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից 87-ը հարուցվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով:

Հայտարարագիր չներկայացնելու հիմքով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ հարուցվել են համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների, ավագանու անդամների, մաքսային ծառայության գլխավոր պաշտոն, ինչպես նաև ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով վարույթներ հարուցվել են պատգամավորների, նախարարի պաշտոն զբաղեցրած պաշտոնատար անձանց նկատմամբ:

ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը կարծիքով՝ կանխարգելող միջոցառումները բավականին լավ են իրականացվում

«Հակակոռուպցիոն կոմիտեն իր համակարգում պահում, փայփայում ու գորգուրում է բազմաթիվ աշխտակիցների, որոնք եղել են ՀՔԾ-ի համակարգում և մասնակից են եղել քաղաքացիների դեմ քաղաքական հալածանքների կազմակերպմանն ու սպասարկմանը: Այդ մարդիկ առանց զատման ու զտման շարունակում են իրենց «փառահեղ» գործունեությունը կոռուպցիայի հետապնդման այդ մարմնում: Սա դատապարտելի է»,-ասաց Բարսեղյանը:

2023 թվականից ուժի մեջ կմտնի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման պահանջը: Բարսեղյանի կարծիքով՝ համընդհանուր հայտարարագրումը լավ բան է, անշուշտ, որը կիրառվում է շատ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարում, պարզապես պետք է իմանալ, որ այդ մարմինը գործ է ունենալու ահռելի, աննախադեպ ծավալի տեղեկությունների հետ, այդ տեղեկություններն առաջին մի քանի տարիներին պարունակելու են բարեխիղճ անճշտություններ, թյուրիմացություններ, սխալմունքներ:

«Կիմանանք, որ շատ հաճախ մարդիկ հանդիպում են տեխնիկական բարդությունների այդ տվյալները լրացնելու հետ կապված, կադաստրի վկայականից ինչ-որ բան սխալ արտագրելու հետ կապված և այլն: Ահռելի ծավալի մեգա դատա է հավաքվելու, և այդ տվյալների մշակման հետ կապված ևս բարդություններ են լինելու՝ դրանք համակարգելու, անհամապատասխանությունները գտնելու առումով, աղջկա սկեսրայրի անունով գրված գույքը հայտնվելու է եսիմ ում քեռու տղայի մոտ: Սա հաշվի առնելով՝ առաջին մի քանի տարիներին արդյունավետ աշխատանք։ սպասելը շատ միամիտ բան կլինի: Դրա համար ահռելի փողեր պետք է դրվեն՝ համակարգի կատարելագործման, հայտարարագրման և դրանց վերլուծությունների մեխանիզմը արդյունավետ գործի դնելու համար»,-ասաց նա:

Այդ վերլուծություններից հետո, Բարսեղյանի խոսքով, խախտումների, դիտավորությունների բացահայտման դեպքում, դա պետք է գնա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կոմից վարույթներ հարուցելու մեխանիզմին:

«Այսինքն՝ այն ամենը, ինչ անում է այդ մարմինը մի քանի հազար պաշտոնյայի և ՏԻՄ պաշտոնյաների հետ կապված, դա բազմապատկվելու է անհամեմատ մեծ թվով, ահագին բարդ գործ է սպասվում, բայց դա անխուսափելի է և որքան շուտ արվի, այնքան լավ: Մյուս կողմից հանրության կողմից նույնպես բողոքներ են լինելու, առավել ևս մեծ կապիտալ ունեցողներն են բողոքելու: Հիմա տեսեք, ապօրինի գույքի բռնագանձման հարցով եղած-չեղածը վերագրվում է նախկին, ներկա պաշտոնյաներին, բայց ինչքան մարդ կա, որ ունի ապօրինի կապիտալ, բայց այդ քննությունների պոտենցիալ ցանկում չկան: Հայտարարագրման համակարգի ներդրման հետ լիքը հարցեր են առաջանալու: Գործարար աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, որոնք երբեք պաշտոնյա չեն եղել, բարեգործական հիմնարկների աշխատակիցներ, որոնք նույնպես երբեք պաշտոնյաներ, զինվորականներ, որոնք երբեք պաշտոնյան չեն եղել, և իրենց կուտակած երբեմն կասկածելի կապիտալը հայտնվելու է հայտարարագրերում, հետաքննչական հետաքրքրություն է ունենալու, եթե հանձնաժողովն ունենա բավարար միջոցներ և իհարկե, բարեխղճություն: Ընդդիմությունը շահարկելու է սա, ասելու է՝ խեղճ մարդկանցից ինչ եք ուզում, կով է, պահում է, ինչ եք մտել իրենց տուն: Վերցնելու են պոպուլիզմի դրոշը և պայքարեն ընդդեմ հակակոռուպցիայի դեմ պայքարի»,-նշեց Բարսեղյանը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում