Monday, 29 04 2024
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

«Որոշ ուժեր միտումնավոր են անում». Փրայսի խոսքը սխալ է թարգմանվել, նա Ադրբեջանի անունը չի տվել

Նոյեմբերի 11-ին հայկական լրատվամիջոցներում հայտվեցին վերնագրեր, որոնք վերաբերում էին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի արած հայտարարություններին, թե «ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Ադրբեջանը Իրանի սպառնալիքներից» կամ «ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Ադրբեջանին կօգնի Իրանի դեմ պայքարում», մինչդեռ իրանագետ, թարգմանիչ Տիգրան Դավուդյանը պնդում է, որ դա սխալ թարգմանության հետևանք է, թարգմանվածը բառացի չէ, այլ մեկնաբանություն է։

Այ առնչությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրանագետ, թարգմանիչ Տիգրան Դավուդյանը կարծիք հայտնեց, որ բնական է, որ որոշ ուժեր միտումնավոր են դա անում. «Կայքերը որ հատվածն ուզում են, դա են վերցրել: Որոշ օգտատերեր իրենց կողմն էին քաշում։ Կոնկրետ ԱՄՆ-ն այսպես է հայտարարել, որ Իրանը եթե որևէ հարևանի հանդեպ ոտնձգություն ունենա, ԱՄՆ -ն կպաշտպանի, և չի ասել, որ Ադրբեջանին կպաշտպանի: Այո, թղթակիցը տալիս է Ադրբեջանի անունը, սակայն Փրայսի պատասխանը հետևյալն է՝ եթե որևէ հարևան…»:
Դավությանը նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իրեն վտանգված է զգում մի շարք ոչ բարեկամական հարևանների և պետությունների կողմից. «Ոչ բարեկամական երկրների շարքում են Իսրայելը, Սաուդյան Արաբիան, թուրքախոս հանրապետությունները։ Վերջերս Շիրազ քաղաքում մզկիթ պայթեցրին, Իրանի հատուկ ծառայությունները բացահայտեցին, որ այդ տեռորիստներից մեկը եկել էր Ադրբեջանից, երկրորդ՝ սունի քաղաքացիներն են, որոնք ակտիվ են այս ցույցերին, և բավականին խնդիրներ են ստեղծում կենտրանական իշխանության համար, քանի որ ինչպես գիտեք, Իրանի ղեկավարները բոլորը շիա դավանանքի հետևորդ են։

Իրանի էթնիկ չորս խմբավորումներ սունի են, միայն թուրքախոս ատրպատականցիներն են, որ շիա են։ Իրանի Իսլամական Հանրապետության բալյուչների և արաբների թիկունքում կանգնած է Սաուդյան Արաբյան, և Իրանը նորից սպառնացել էր Սաուդյան Արաբիային։ Իրանը Սաուդյան Արաբիայի վրա հրթիռ արձակեց երկու տարի առաջ։ Հիմա նորից սպառնացել էր: Մյուս կողմից Շիրազում Ւրանի հատուկ ծառայությունները Շիրազում շիական մզկիթի պայթյունի մեջ այս անգամ մեղադրեցին Ադրբեջանին՝ նշելով, որ նա դեր ունի այս գործում։ Իրանը կանչեց Ադրբեջանի դեսպանին, Ադրբեջանը Իրանի դեսպանին:

Այս համատեքստում, ԱՄՆ-ն պատասխանում է, որ որևէ հարևանի դեպքում իրենք կկանգնեն այդ երկրի կողքին, և այդ «որևէ հարևանը» Սաուդական Արաբիան  է, Ինքնավար Քյուրդստանը, որը գտնվում է Իրաքի հյուսիսում։ Սրա մեջ, իհարկե, մտնում է նաև Ադրբեջանը։ Իրանը զայրացած է, քանի որ մզիկթի պայթեցնողներից մեկը ադրբեջանցի է»,-հայտարարեց Դավուդյանը:

Անդրադառնալով Իրանի ներսում տեղի ունեցող իրադարձություններին, իրանագետն ասաց, որ վերջին օրերին Իրանում ցույցերը հանդարտվել են, իրավապահները կանխում  են, հակազդեցություն են ցույց տալիս. «Բացի այդ 10 000-ից ավելի ձերբակալված կա, որոշների դատավարությունը սկսվել է, և երեկ էլ ցուցարարներից մեկը դատապարտվեց մահվան, նաև 5-10 տարվա ազատազրկման։ Ցուցարարները նաև իրավապահ մարմնի ներկայացուցչի վրա են հարձակվել, և այնքան են հարվածել, որ վերջինս մահացել է։ Իրավապահ մարմինները տեսագրություններով կարողացել են բացահայտել մեղավորին և ձերբակալել»:

Դավուդյանը նկատեց, որ Արևմուտքին և Իսրայելին մտահոգում է այն, որ Իրանը գերձայնային արագության հրթիռ է փորձարկելու. «Նրա արագությունը 5 անգամ ավելի մեծ է սովորական գերձայնային արագության հրթիռից, բացի այդ էլ ռադարները չեն կարողանում բացահայտել, սա այդ հրթիռի  առավելությունն է, որը Իրանը շուտով կփորձարկի»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում