Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Ամերիկա-ռուսական գաղտնի բանակցությունն ու Հայաստանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է օրերս «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» հեղինակավոր ամերիկյան պարբերականում հրապարակված տեղեկությունը, որ ամիսներ շարունակ գաղտնի բանակցություն է վարել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Ուշակովի հետ: Սալիվանը հաստատելով բանակցության փաստը նշել է, որ այդ շփումը բխում է ուկրաինական հակամարտությունից տուժող բոլոր երկրների շահից: Ըստ նրա, իրենք հաղորդակցվում են, քանի որ «հասկանում են, թե ում հետ գործ ունեն»: Ամերիկառուսական շփումների մասին այդ տեղեկատվության ֆոնին արժե թերևս հիշել անցնող տարվա հուլիսը, երբ գրեթե համաժամանակ ռեգիոն, այդ թվում Երևան ժամանեցին թե Միացյալ Նահանգների, թե ՌԴ հետախուզական ծառայությունների ղեկավարները, թեև իհարկե երկու այցերն էլ պլանավորվել էին վաղօրոք:

Այդուհանդերձ, նրանց այցելության ֆոնին եղան ոչ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ այստեղ տեղի է ունեցել ռուս-ամերիկյան հաղորդակցություն նաև հատուկ ծառայությունների մակարդակով: Դա հաստատող կամ հերքող որևէ տեղեկություն չկա, սակայն մյուս կողմից, ամենևին աննախադեպ չեն այդօրինակ տեղեկությունները և միջազգային մամուլում եղել են հրապարակումներ տարբեր երկրներում այդօրինակ շփումների մասին: Այստեղ չկա որևէ զարմանալի բան էլ, քանի որ չնայած աշխարհաքաղաքական սուր դիմակայությանը, միջուկային երկու գերհզոր տերությունները, որոնք ունեն թե միմյանց, թե գործնականում աշխարհը ոչնչացնելու ներուժ ունեն ընդհանուր հետաքրքրություններ հենց ինքնապահպանման բնազդից և միևնույն ժամանակ պարզապես տարրական մարդկային ողջախոհությունից դրդված: Այդ հանգամանքը հատկապես կարևոր է այնպիսի երկրների համար, որոնց անվտանգության ռիսկերի կառավարելիությունը զգալիորեն կապված է գերտերությունների հարաբերության կառավարելիության ու կանխատեսելիության աստիճանից:

Հայաստանն այդ երկրների թվում է և մեր պետության համար ռազմավարական նշանակության հարց է ամերիկա-ռուսական դիմակայության որևէ հավելյալ լարման լիցք առնվազն Հայաստանի ուղղությամբ «հողանցելն» ու ընդհանուր հետաքրքրությունների հնարավորինս շոշափելի շրջանակ ձևավորելն ու գեներացնելը: Դա իհարկե չափազանց բարդ հարց է, սակայն այդուհանդերձ , նախ՝ Հայաստանը չունի այդ հարցի լուծման ուղղությամբ գերջանք չգործադրելու հնարավորություն, քանի որ հակառակ դեպքում բարդությունները կլինեն էլ ավելի ծանր, և միևնույն ժամանակ Հայաստաննն այդուհանդերձ ունի տարբեր բաղադրիչներ, որոնք թույլ տալիս են ռացիոնալ հեռանկարով դիտարկել այդ խնդիրը: Հայաստանի հնարավորությունը գերագնահատել պետք չէ, բայց պետք չէ նաև թերագնահատել: Անհրաժեշտ է պարզապես աշխատանք, որը նախ իր բնույթով կլինի բավականին լրջմիտ՝ ամերիկա-ռուսական օրակարգերին համարժեք, և բացի այդ կպարունակի որոշակի առարկայական առաջարկներ, որոնք կարող են հետաքրքրել թե Վաշինգտոնին, թե Մոսկվային, անկասկած իհարկե ամենևին չանտեսելով առնվազն երեք այլ խաղացողի վերաբերմունք և կարծիք՝ Ֆրանսիա, Իրան, Թուրքիա:

Այդուհանդերձ, ԱՄՆ-Ռուսաստան դաշտում որոշակի ընդհանրական հետաքրքրություն ձևավորելու հնարավորության և հաջողության դեպքում, մյուս ուղղություններում իրավիճակն ու տրամադրությունն էապես կենթարկվի այդ «հաջողությանը»: Գլխավոր հարցն այն է, թե ի՞նչը կարող է ձևավորել Մոսկվա-Վաշինգտոն «ընդունելի հետաքրքրություն» մի պարագայում, երբ երկու երկրները գտնվում են աշխարհաքաղաքական աննախադեպ դիմակայության ռեժիմում: Ակնառու է, որ այդ խնդրի լուծման հարցում կամ այդ խնդիրը սպասարկելու հարցում Երևանին անհրաժեշտ է բազմաոլորտ լայն ներուժի ներգրավում ներհայաստանյան և ներհայկական շրջանակում, միաժամանակ արտաքին դաշտում աշխատանք խաղացողների հետ, որոնք իրենք ունեն այդօրինակ համադրման փորձ և կարող են շատ, թե քիչ օգտակար լինել Հայաստանին: Այդ տեսանկյունից, առանցքային «թեկնածու» դիտարկվում է Հնդկաստանը, սակայն միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Երևանը թերևս պետք է գտնի արաբական աշխարհի հանդեպ ուշադրության ու առավել աշխույժ աշխատանքի ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում