Հարավային Կորեան կործանիչներ Է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ հայտնաբերել Է, որ ավելի քան 180 հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռներ «շարժման մեջ են դրվել»: Այդ մասին, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
«Հարավային Կորեան գրանցել Է, որ շարժման մեջ են դրվել ավելի քան 180 հյուսիսկորեական ռազմական ինքնաթիռներ՝ արձագանքելով անտեսանելի կործանիչներ ուղարկելով»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Սեուլն 80 կործանիչներ Է օդ բարձրացրել այն բանից հետո, երբ հայտնաբերել Է, որ ավելի քան 180 հյուսիսկորեական ինքնաթիռներ գտնվում են ԿԺԴՀ-ի օդային տարածությունում, ճշտում Է գործակալությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: