Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների խորհրարանական պատվիրակությունների հանդիպման ժամանակ ես դրական փոփոխություն նկատեցի ներկա երկրների շրջնում մեր տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Ես սեպտեմբերի 13-ին հենց Ադրբեջանի հարձակման օրը նամակով դիմել էի կազմակերպությանը, ներկայացնելով այդ պահի դրությամբ առկա իրավիճակը և խնդրել էի միջոցներ ձեռնարկել: Պետք է ասեմ, որ սա առաջին դիմումը չէր, բայց այս մի դիմումին շատ հստակ արձագանք եղավ: Այնտեղ Եվրոպայի տարածշրջանի պատասխանատուն իմ նամակը ներկայացրեց բոլորին, առաջարկեց հենց տեղում հարցը մտցնել օրակարգ: Այդպես էլ եղավ, միաձայն այն մտավ օրակարգ, քննարկեցինք և պետք է ասեմ, որ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի Բելգիայի, Հունաստանի պատվիրակների կողմից մենք հստակ աջակցություն տեսանք»,-ասաց նա: