Քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ Ռուսաստանը լքելու բառակույտը կեղծ է, քանի որ 1991թվականից սկսած Հայաստանն անկախ է, Ռուսաստանի մաս չէ։
Ըստ Սիմոնյանի՝ մեր ինքնիշխանությունը պահպանելու համար չպետք է վախենանք ընդհուպ ուկրաինական սցենարից․ «Եթե վախենանք, որ կվերածվենք Ուկրաինայի ու Սիրիայի՝ շատ ավելի վատ իրավիճակում կհայտնվենք»,-նկատեց մեր զրուցակիցը։
Նա նաև կարծիք հայտնեց, որ Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի հետ մեկտեղ անցանկալի անձ պետք է ճանաչվեն նաև Կուրղինյանը, Միհրանյանը, Քեոսայանը․«Եթե ցեխ եք շպրտում ՀՀ փաստացի ղեկավարի վրա՝ ցեխ եք շպրտում մեր պետության ու ազգի վրա»,-եզրափակեց նա։