Tuesday, 03 10 2023
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել
Մետրոպոլիտենի գնացքների միջև միջակայքը ՝ գերբեռնված ժամերին կազմում է 5 րոպե 30վրկ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են նաև Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին
Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը
ԿԽՄԿ-ն աջակցել է վերջին օրերին ԼՂ-ից շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց գտնելուն ու տարհանելուն
Ուղիղ․ Արարատ Միրզոյանի և Կատրին Կոլոննայի համատեղ ասուլիսը
Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին

Եթե Հատիսի հողերը վերադարձնեն հանրությանը, կփորձեմ համոզել, որ քրեական հետապնդում ենթադրող մասով չդիմեն դատարան

«ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին զգուշացնում է՝ դուք ունեք Հատիսի հողերից հրաժարվելու համար մեկ շաբաթ ժամանակ։ «Եթե մի շաբաթում հրաժարվեք ու հայտարարեք դրա մասին, ես խոստանում եմ, որ ամեն կերպ կփորձեմ համոզել իմ ընկերներին, որ դատական պրոցես չսկսենք։ Եթե առաջիկա շաբաթվա մեջ դա տեղի չունեցավ, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ և Հատիսը վերադարձվի հանրությանը և առնվազն երկու հոգի քրեական պատասխանատվության ենթարկվեն` հողերը օտարող համայնքապետը, և հիմնադրամի տնօրենը։ Պետք լինի մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան էլ գնալու ենք։ Հատիսը չի կարող սեփականաշնորհվել ու վերջ։ Սա շատնաժ չի, սա արդար կոմպրոմիսի առաջարկ է։ Ժամանակը գնաց»։

Այս առնչությամբ, Գարեգին Միսկարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես չեմ ասել, որ դատարան չեն դիմի, ես ասել եմ՝ եթե իրենք հրաժարվեն Հատիսի հողերից, ես կփորձեմ համոզել իմ ընկերներին, որ չդիմեն դատարան: Դատարան դիմելու երկու հայց կա. մեկը բնության հուշարձանի ապօրինի օտարումն է, որովհետև օրենքով արգելվում է բնության հուշարձանն օտարել, հետևաբար, ավագանին ապօրինի կերպով է աճուրդ հայտարարել և օտարել: Եթե իրենք հրաժարվեն այդ հողերից, վերադարձնեն հանրությանը, ես կփորձեմ համոզել նախաձեռնող խմբին, որ մյուս մասով, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում, չդիմել դատարան, փորձել հաշտության եզրեր գտնել, որպեսզի պատճառված վնասն ինչ-որ ձևով փոխհատուցվի, վերականգնվի: Ես վստահ չեմ, որ կհամաձայնեն, բայց ես դա որպես բարի կամքի դրսևորում եմ ասել»:

Հարցին, թե ստեղծված իրավիճակի համար ովքե՞ր են համար առաջին պատասխանատուներն ու մեղավորները, Միսկարյանը պատասխանեց. «Ես դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ովքեր են գլխավոր պատասխանատուները, դա դատարանի որոշելու հարցն է: Ես պարզապես կարող եմ ասել, որ արտաքուստ այն հայտարարությունները, որոնք մամուլում շրջանառվել է, գյուղապետի հայտարարությունը, այն փաստաթղթերը, որտեղ որոշում է կայացվել հողերն օտարելու մասին, այդ մասով ավագանին է պատասխանատվություն կրում: Այն մասով, որ ապօրինի շինարարություն է իրականացվել, դա հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող ՊՈԱԿ-ի պատասխանատվության ներքո է: Այնտեղ կա Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատվության շրջանակ, ոստիկանության անգործություն կա: Ես առնվազն հանցագործության մասին հաղորդում եմ տվել սոցիալական ցանցում, ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել: Եթե իրենք քայլեր ձեռնարկեին, վնասներն այդ ծավալի չէին լինի, ինչը հիմա կա»:

Նա վստահություն հայտնեց, որ այստեղ գործ ունենք հանցավոր անգործության հետ. «Ես ենթադրում եմ, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր էլ կան, որովհետև ավագանու աճուրդը շատ խնդրահարույց ձևով է իրականացվել: Որոշում է կայացվել աճուրդի հանել, հենց հաջորդ օրը աճուրդ է կայացել և մասնակցել է միայն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը: Դա շատ կասկածների տեղիք է տալիս»:

Ինչ վերաբերում է նրան, որ որքա՞ն ժամանակով է շինարարությունը դադարեցվել և կա ռիսկ, որ այն կվերսկսվի, նա արձագանքեց. «Ես մտահոգություն ունեմ, որ ՀՀ-ում օրենքները չեն գործում և ես ամեն ինչ անում եմ, որ օրենքը գործի: Իսկ օրենքն արգելում է այդտեղ որևէ շինարարություն: Քանի դեռ օրենքը չի աշխատել, մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, միշտ ռիսկ կա, որ շինարարությունը կարող է վերսկսվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում