Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին» ֆիլմից հայտնի դերասանուհի Դերիլ Հաննան ձերբակալվել է Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ բողոքի ակցիայի ժամանակ: Մասնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Կանադայից ԱՄՆ նավթ մատակարարող խողովակաշարի լայնացմանը: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ձերբակալվել է ընդհանուր առմամբ 100 ակտիվիստ: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր ոչ-ը ասենք ստրկությանը, ձյութին, ավազին, նավթին և ասենք ոչ Keystone խողովակաշարին»,- ասել է Հաննան՝ մինչ նրան ձեռնաշղթաներ էին հագցնում: Keystone խողովակաշարով նախատեսվում է կանադական Ալբերտա նահանգից մինչև Մեքսիկական ծոց նավթ արտամղել, եթե ամերիկյան կառավարությունը տա իր համաձայնությունը:










































