Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամմադ Ջամշիդին Թվիթերի իր էջում գրել է․
«Նախագահ Ռաիսին հասկացրել է Ալիևին, որ Թեհրանի համար անընդունելի է պատմական սահմանների, տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ ուղիների ցանկացած փոփոխություն։
Նա նաև մերժել է եվրոպական ռազմական ներկայությունը՝ ցանկացած պատրվակով: Արևմուտքը ռազմավարական առումով մեզ չի կարող շեղել»: