Sunday, 28 04 2024
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ

Գեղեցիկ սմարթֆոն բոլորի համար. HONOR 70–ի բնութագիրը

Վերջերս HONOR ընկերությունը հայկական շուկային ներկայացրեց իր նոր ֆլագմանը՝ HONOR 7 սմարթֆոնը: Հեռախոսը կարելի է դասել միջին գնային սեգմենտի սմարթֆոնների շարքին, սակայն տեխնիկական բնութագրերի և դիզայնի տեսակետից HONOR 70-ն իսկապես կարող է գերազանցել
մրցակիցների ավելի թանկարժեք ֆլագմաններին: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք այս սմարթֆոնին մեր ակնարկում:

Դիզայն

HONOR 70-ը ներկայացված է երեք գունային լուծումներում՝ դասական փայլուն «կեսգիշերային սև», շատ ավելի գրավիչ «արծաթե բյուրեղ» ու «զմրուխտյա կանաչ»:

Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց արծաթագույն տարբերակը կարելի է համարել «թեթևամիտ» կամ «չափազանց էլեգանտ»՝ հետևի հատվածում շեղանկյունների տեսքով պատկերված շողացող երկրաչափական նախշերի պատճառով: Բայց կորպուսի վրա նկատելի չեն մատների ու փոշու հետքերը,
որոնք, որպես կանոն, ակնհայտ երևում են սև փայլի վրա:

Շողացող գրադիենտի հետաքրքիր էֆեկտով «զմրուխտյա կանաչը» չի փայլում․ մակերեսն անփայլ է և հիշեցնում է կիսաթափանցիկ soft touch: Կարևոր հատկություններից այն է, որ այս տարբերակն ամենակայունն է կեղտոտվելու առումով, պետք է շատ ջանք թափել՝ հետքեր թողնելու համար: Այսպիսի
HONOR 70-ը շատ տպավորիչ է ներկայացված գույների շարքում։ Բացի այդ այս երանգը կարելի է համարել ունիսեքս:

HONOR 70-ին նայելիս ցանկանում ես համեմատել այն HONOR 50-ի հետ. թվում է՝ սմարթֆոնները նման են, բայց հետո ի հայտ են գալիս տարբերությունները: Նորույթն ավելի նրբագեղ է, չնայած չափսերով փոքր ինչ մեծ է՝ ավելի երկար և հաստ: Պատճառը, հավանաբար, մի փոքր կորացված էկրանն է, որը նման է ջրվեժի, ինչի պատճառով սուբյեկտիվորեն թվում է, թե սմարթֆոնն ավելի բարակ է, չնայած
բնութագրին:

Կառավարման տարրերը՝ միացման և բարձրության կոճակները, նույն տեղում են՝ աջ հատվածում, ներքևում հիմնական բարձրախոսի հատվածն է, SIM քարտերի բնիկն ու Type-C միակցիչ: Ականջակալների համար նախատեսված 3,5 միլիմետրանոց խցիկը դառնում է ավելի հազվադեպ, և սմարթֆոնի բնութագրում այն նույնպես բացակայում է: Հետևի հատվածում տեղադրված են հիմնական տեսախցիկի երկու շրջանակները:

HONOR 70-ում ընկերությունը հրաժարվել է ֆոտոմոդուլների համար նախատեսված հատվածից, այժմ դրանք երկու առանձին տարրեր են, ինչի արդյունքում դիզայնի ավելորդ ծանրաբեռնվածությունը վերացել է:

Սմարթֆոնը հարմար է բռնել, դժվար է այն վայր գցել: Հեռախոսն իսկապես պրեմիում դասի սմարթֆոնի
տեսք ունի:

Դիսփլեյ

HONOR 70-ի OLED էկրանը 6,67 դյույմ է, թողունակությունը՝ 1080×2400 կետ, պիքսելների խտությունը՝ 395 ppi: Էկրանի շրջանակները շատ բարակ են ամբողջ պարագծով, ինչի շնորհիվ սմարթֆոնն ավելի խորն է ընկալվում: Առջևի տեսախցիկը վերևում մեջտեղից տեղադրված շրջանակ է: Android սմարթֆոններ օգտագործողներին դժվար է զարմացնել AoD-ով (Always on Display), այս ֆունկցիան կա նաև HONOR 70-ում: Ամենահաճելի հատկություններից է դիսփլեյի թարմացման դինամիկ հաճախականությունը՝ 120Գց: Դրա գլխավոր առավելությունն ավելի սահուն անիմացիան է՝ ինտերֆեյսի տարբեր բաղադրիչներին անցում կատարելիս, ինչպես նաև հավելվածներում, որոնք ապահովում են թարմացման բարձր հաճախականություն (մյուս դեպքում այն նվազում է մինչև ստանդարտ 60Գց): Թերությունն էներգիայի ավելի մեծ սպառումն է, բայց դա այնքան էլ զգալի չէ նման շքեղությունից հրաժարվելու համար: Բացի այդ, ցանկության դեպքում կարելի է համակարգի կարգավորումներում ընտրել երեք տարբերակներից մեկը՝ հաճախականության դինամիկ փոփոխություն, միշտ միացված կամ անջատված:

Կոր եզրերով էկրանը և′ առավելություն է, և′ թերություն: Առավելությունն այն է, որ սմարթֆոնը շատ տպավորիչ տեսք ունի: Մյուս կողմից, պայծառությունը կողքերից կարող է փոքր ինչ նվազել: Սակայն դա կնկատեն միայն նրանք, ովքեր նախկինում սովորական դիսփլեյով սմարթֆոն են ունեցել և առաջին անգամ են նման հեռախոսից օգտվում: Հավանաբար, նրանց համար որոշակի ժամանակ կպահանջվի նոր դիսփլեյին
սովորելու համար: Իր պայծառությամբ HONOR 70-ը դժվար թե զիջի որևէ մրցակցի, այդ թվում՝ ավելի թանկարժեք: Պաշարը բավարար է, հարմարավետ է 50%-ը և նույնիսկ ավելի քիչ մակարդակը, եթե չեք ցանկանում չափազանց շատ ծանրաբեռնել աչքերը: Բացի այդ, Magic UI ֆիրմային թաղանթը թույլ է տալիս ակտիվացնել «Տեսողության պաշտպանության» ռեժիմը, որը հեռացնում է կապույտ գույնը, ընդ որում
հասանելի է այդ ֆիլտրի աստիճանավորման ռեժիմը՝ ի լրումն ընթերցանության համար նախատեսված «Էլեկտրոնային գիրք» ռեժիմին իր կարգավորումներով: Որակյալ OLED մատրիցաներին բնորոշ է գունային փոխանցումը, բացի այդ, մատրիցան համապատասխանում է HDR10+ տեխնոլոգիային: Վերջինիս արդյունավետությունը հնարավոր է գնահատել ադապտացված կոնտենտի դեպքում (այդ թվում՝ լուսանկարներում, որոնք արվել են տեսախցիկի համապատասխան ռեժիմով), այդ պատճառով որպես ակնհայտ առավելություն չենք հաշվի, բայց նկատի կունենանք:

Արտադրողականություն և ծրագրային ապահովում Տեխնիկական տեսակետից HONOR 70-ը փոքր ինչ արդիականացվել է՝ HONOR 50-ի համեմատ: Եթե նախորդ սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 778G բազայի հիման վրա, ապա նորույթը համալրվել է Snapdragon 778G+-ով: «Պլյուսի» առանձնահատկությունը կապված է պրոցեսորի արտադրողական միջուկի և գրաֆիկական ենթահամակարգի աշխատանքի փոքր ինչ ավելի բարձր
տակտային հաճախականության հետ: Իսկ մնացած հարցերում (այդ թվում՝ տեխնոլոգիական պրոցեսի տեսանկյունից, այն է 6 նանոմետրանոց լուծումը) չիպսեթերը նույնն են․ երկուսն էլ կարողանում են աշխատել 5G ցանցերում:

Դա միանգամայն արդարացված է, քանի որ պրոցեսորը նախկինում ցուցադրել է իր ունիվերսալությունը, և իմաստ չունի անցնել ավելի թանկարժեքի: Հավանաբար հենց դա է պատճառը, որ HONOR-ը որոշել է օգտագործել փոքր ինչ արդիականացված, բայց ծանոթ SoC-ը:

Վերը նշված պատճառներով արտադրողականության սինթետիկ թեստերում HONOR 70-ը գրանցում է ավելի բարձր արդյունք: Բայց իրական խնդիրներում օգտատերը դժվար թե նկատի հզորության դրամատիկ աճ, թեկուզ միայն այն պատճառով, որ դրա հետ խնդիրներ չեն եղել նաև Snapdragon 778G-ի մոտ:

Այս հարցն ավելի շատ կապված է կողմնակի ծրագրային ապահովման և խաղերի օպտիմալացման հետ:

Դաշտային փորձարկումների համար մենք փորձեցինք հայտնի Call of Duty: Mobile-ն ու PUBG-ն՝ դրանք փոքր ինչ խառնելով տարատեսակ «գնդիկներով», մաջոնգներով, Solitaire-ով և CSR2-ով: Նկատելի տարբերություններից այն էր, որ HONOR 70-ը սովորել է ավեի լավ հաղթահարել
գերտաքացումը «ծանր» խնդիրներ կատարելիս: Կամ մեզ չհանդիպեց «հենց այն» խաղը, որն ի վիճակի է րջորեն տաքացնել հեռախոսը:

PUBG-ում fps-ի մակարդակը կատարյալ չէր, բայց մնաց խաղային մակարդակում՝ մշտապես գտնվելով «կանաչ» գոտում: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, այս խաղը բավականին քմահաճ է, և ոչ ոք հաստատ չգիտի, թե նրան ինչ է հարկավոր: Բացի այդ, կարելի է անցնել տեքստուրայի ցածր
թողունակությանը, ինչը դրական կազդի արտադրողականության աճի վրա (բայց այդքան էլ գեղեցիկ չի լինի): Երկրորդ shooter-ը՝ Call of Duty: Mobile-ը, բարձր թողունակության տեքստուրաներով, գրանցեց շատ ավելի լավ արդյունքներ (միգուցե պատճառը հենց այդ էկրանի թարմացման 120Գց-ն էր):
Խնդիրներ չառաջացան նաև CSR2-ի դեպքում, բացառությամբ ներխաղային լոկացիաների երբեմն ձգձգվող ներբեռնման: «Մանր» խաղերն աշխատում էին ժամացույցի պես:

Համակարգի ինտերֆեյսը հաճելի է (HONOR 70-ն աշխատում է Android 12-ի հիման վրա՝ Magic UI
6.1 ֆիրմային թաղանթով), որևէ բացթողում, ուշացում չնկատվեց:

Magic UI 6.1-ը, որով սմարթֆոնն աշխատում է առաջին միացումից հետո, ունի տարրերի տեղադրման հասկանալի տրամաբանություն, պարզ դիզայն՝ առանց ավելորդությունների: Առկա են լրացուցիչ գործիքներ՝ համակարգի ավելի նուրբ կարգավորման համար։

HONOR 70-ը համալրված է դեմքի և դիսփեյում ներկառուցված մատնահետքերի սկաներներով, որոնք բնորոշ են ժամանակակից սմարթֆոններին: Երկու համակարգն էլ աշխատում է արագ՝ կես վայրկյանից պակաս նվազագույն ուշացումով, այդ պատճառով դժվար է ասել, թե նրանցից որն է ավելի հարմար: Իսկ եթե դիտարկենք պրակտիկության տեսանկյունից, ապա նախընտրելի է մատնահետքը. շատ հավելվածներ նույնականացնում են օգտատիրոջը հենց դրա միջոցով (բայց ոչ ոք չի խանգարում ակտիվացնել նույնականացման երկու համակարգերը միանգամից):

Մարտկոց, ավտոնոմ աշխատանքի ժամանակ, ձայն

HONOR 70-ի մարտկոցի տարողունակությունը 4800 մԱ/ժ է, չիպն ապահովում է 66Վտ արագ
լիցքավորում: Սա իսկապես անակնկալ կլինի այն մարդկանց համար, ովքեր նոր են ծանոթանում արագ իցքավորման հետ. Պատկերացրեք՝ 20 րոպեն բավական է հեռախոսը կեսից ավել լիցքավորելու համար:

Սակայն լիցքավորման արագությունը նվազում է, եթե հեռախոսն օգտագործվում է, երևի նա այդկերպ
պայքարում է հնարավոր ավելորդ գերտաքացման դեմ:

Ավտոնոմ աշխատանքի ժամանակը կարող է զգալիորեն տարբերվել՝ կախված օգտագործման իրավիճակից։

Մեզ հաջողվեց «նստեցնել» մարտկոցը մի քանի ժամում. բավական է մի լավ տարվել բջջային խաղերով՝ միաժամանակ Wi-Fi ցրելով մի քանի սարքավորումների բջջային ցանցի ոչ այնքան ուժեղ ծածկույթի գոտում: Բայց դա սթրես թեստ էր, որը բնորոշ չէ սովորական օգտատիրոջը:
Իսկ նորմալ օգտագործման դեպքում (իհարկե խաղերով, բայց առանց չարաշահման և ինտերնետի տիրույթում գործողություններ կատարելով) սմարթֆոնն աշխատում է ամենաքիչը մինչև երեկո, մեծ է նաև հավանականությունը, որ լիցքավորումը կբավարարի նաև գիշերը, որպեսզի առավոտյան այն միացնեք լիցքավորման: Առանց խաղերի, անդադար «տիկտոկերի», «զումերի» և էներգիայի սպառման այլ տեսակների HONOR 70-ը կաշխատի երկու օր:

Ինչ վերաբերում է աուդիոյի վերարտադրությանը, ապա HONOR 70-ը համալրվել է մեկ բարձրախոսով, ստերեոն վաղուց արդեն չի ընդունվում, ընդհանրապես հիմա դժվար է գտնել սմարթֆոն, որն ունի երբեմնի հայտնի այդ ֆունկցիան: Ձայնը շատ հստակ է՝ լավ, միջին և բարձր հաճախականություններով, բայց «ցածր» հաճախականությունները չեն բավարարում․ հենց դա էլ խորությունն է: Ձայնը բավականին սուր է,
բայց որակի հարցում պահանջներ կան: Այսօր քչերն են օգտագործում սմարթֆոնն որպես «բումբոկս», երաժշտությունն ամեն դեպքում պետք է լսել ականջակալներով (դա վերաբերում է ցանկացած սմարթֆոնի):

Տեսախցիկ

HONOR 70–ը համալրված է 54 ՄՊ հիմնական տեսախցիկով` Sony IMX800 սենսորով և f/1.9 բացվածքով, 50ՄՊ (122 աստիճան, f/2.2) գերլայնանկյուն տեսախցիկով և 2 ՄՊ խորությամբ սենսորով (այդ թվում` 32 ՄՊ առջևի տեսախցիկը), իսկ որտե՞ղ է մակրոն։ Ընկերությունը որոշեց չտեղադրել
առանձին 2 ՄՊ մակրոտեսախցիկ, ինչպես նախորդ մոդելում է, այլ դիմեց հետաքրքիր քայլի. 2,5 սմ նվազագույն հեռավորության վրա նկարահանման համար պատասխանատու է գերլայնանկյուն բաղադրիչը։

Լռելյայն ռեժիմում (ամեն միացնելուց) տեսախցիկը նկարահանում է 12,5 ՄՊ թողունակությամբ, իսկ ամբողջ 54 ՄՊ-ը գործարկվում է հավելվածի ինտերֆեյսի միջոցով` High-Res ռեժիմն ակտիվացնելիս։

Տեսախցիկը նույնպես ապահովում է 4K ձևաչափով տեսանկարահանում` 30 fps–ով, ավելի պակաս թողունակություններում, ընդհուպ մինչև HD, հասանելի է 60 fps–ը։

Մակրոնկարահանումից և High-Res–ից բացի, հետաքրքիր հնարքներից է «Սմարթ տեսաֆոկուս» տեսանկարահանման ռեժիմը, որի ժամանակ սմարթֆոնի հիմնական տեսախցիկը նկարահանում է տեսանյութ` մարդկանց խմբի ընդհանուր պլանով` միաժամանակ կենտրոնանալով կոնկրետ մարդու վրա։

Այս ռեժիմը կարելի է օգտագործել, օրինակ, ինչ–որ նման միջոցառման ժամանակ։
Մակրոնկարահանումն այնքան էլ պահանջված չէ, բայց HONOR 70–ի դեպքում ցանկանում ես փորձարկումներ անել` տեսախցիկը հեշտությամբ ֆոկուսավորվում է նույնիսկ նվազագույն հեռավորության վրա և չի պահանջում թիրախավորում` փորձելով բռնել ցայտունությունը, այս ամենը շատ է հեշտացնում պրոցեսը։ Ընդ որում, հեշտությամբ ստացվում է հստակ լուսանկար, որն արվել է վերևից։ Որակին կարող եք ծանոթանալ թեստային լուսանկարում։

 

Արևի վառ լույսի ֆոնին արված լուսանկարը կոնտրաստային է` դետալիզացված և հագեցած։ Թերություններից է այն, որ տեսախցիկը երբեմն խնդիրներ է առաջացնում ավտոմատ ռեժիմում, այդ պատճառով մութ տեղերն ավելի են մթնում։ Բայց եթե անեք մի քանի լուսանկար մեկ կետում, կամ կադրում
հստակ նշեք, թե որտեղից է պետք չափել լուսավորության մակարդակը, այդ նրբություններից կարելի է խուսափել (ավելին` սովորական օգտատերն այդ ամենին ուշադրություն էլ չի դարձնի)։
Լուսանկարի օրինակ` հետևի լուսավորությամբ (պայծառ արև` ցածր դիրքում)

 

 

Եզրակացություն
HONOR 70–ն ընկալվում է որպես բալանսավորված սմարթֆոն, բայց այն գտնվում է միջին գնային սեգմենտի սկզբնական մակարդակում։ Սմարթֆոնն իր հնարավորություններով չի զիջում մրցակիցներին, որոշ հարցերում նույնիսկ գերազանցում է, որակի և արտադրողականության տեսակետից
նկատողություններ չկան։ Տեսախցիկը հիանալի աշխատում է լավ լուսավորության պայմաններում, գիշերային նկարահանումը քաղաքային պայմաններում թույլ է տալիս ստանալ հստակ լուսանկարներ։

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 245 900 AMD-ով Յուքոմ, Vega, Team Telecom գործընկերների խանութ- սրահներում, որտեղ մինչև հոկտեմբերի 31-ը HONOR 70-ը գնելու դեպքում որպես նվեր կստանաք HONOR Earbuds 2 Lite ականջակալներ:

Լուսանկարներ, որոնք արվել են HONOR 7 սմարթֆոնով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում