Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 16:30-ին, Նալբանդյան գյուղի մի բնակչուհու տնամերձ հողամասից հայտնաբերել և առգրավել են կանեփի բույսի 35 թուփ՝ մոտ 7.5 կգ ընդհանուր կշռով, իսկ տան միջանցքում գտնվող պահարանից՝ մոտ 175 գ չորացված և մանրացված զանգված:
Ըստ տանտիրուհու հայտարարության` այդ զանգվածներն ինքը պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:








































