Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ Արցախ բառը չպետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի տեքստում։ Ըստ Սիմոնյանի, անկախությունից ի վեր, Հայաստանը տարածքային պահանջներ չի ունեցել հարևանների նկատմամբ և ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․«Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի որևիցե օրինակ կամ մի բան, որի մասին ես հիմա կարող եմ խոսել և ասել, որ այնտեղ նման բան կա կամ չկա, բայց միևնույն ժամանակ եկեք մի բան ֆիքսենք՝ Հայաստանի Հանրապետությունը երբևիցե տարածքային պահանջներ չի ունեցել իր հարևան երկրներից, և խոսքը գնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին», – նշել է Սիմոնյանը:

Իշխանական պատգամավորներն արդեն մի քանի օր է խոսում են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ռուսական տարբերակը, որն առաջարկվել է նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը թողնվում է ապագային, լուծում չի տրվում և որևէ ժամանակացույց նախատեսված չէր․ «Այսինքն՝ անորոշ ապագայում, երբ ժողովուրդներն այն աստիճան կբարեկամանան և կհարթվեն հարաբերությունները, որ հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ։ Այդ կետը նաև բխում էր Ռուսաստանի շահերից, որը կարողանում էր անորոշ ժամանակաով պահել Արցախի տարածքում։ Ադրբեջանը նոյեմբերի 9-ից անմիջապես հետո՝ կանխելու ռուսների մուտքն այս տարածքում, սկսեց հայտարարել, որ Արցախի հարցը վերջնականորեն լուծված է, որ Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես գոյություն չունի, դա տնտեսական գոտի է, որ դա իր տարածքն է և այնտեղ ապրող հայերը կա՛մ ընտրում են ադրբեջանական քաղաքացիություն և մնում են տեղում ՝ առանց որևէ հատուկ իրավունքների, կա՛մ հեռանում են»,-ասաց նա։

Ըստ Հովհաննիսյանի՝ եթե այժմ խոսք է գնում այն մասին, որ Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, նշանակում է, որ հաղթել է ադրբեջանական տարբերակը․ «Փաստորեն Ալիևը նույնիսկ ռուսներին չի տալիս հույսեր, ուր մնաց՝ հայերին։ Երկրորդ կողմն այն է, որ նմանատիպ պայմանագիրը մեզ հնարավորություն կտա բարձրաձայնել Արցախի հարցը և հղում անել, որ այն լուծման կարիք ունի, իսկ ադրբեջանական կողմին հնարավորություն կտա, որ եթե Հայաստանն Արցախի հետ կապված մտահոգություններ ուներ, ապա դա պետք է մտցվեր պայմանագիր։ Սա մի իրավիճակ է, երբ Հայաստանը փորձելու է պնդել որ մի բան է հասկանում, իսկ Ադրբեջանը, որ այլ բան է հասկացել՝ ստորագրելիս։ Այդպես ո՛չ խաղաղություն է լինում, ո՛չ հաշտություն»։

Դա է պատճառը, որ մեր զրուցակցի դիտարկմամբ, արևմուտքն անընդհատ շեշտում է, որ պետք է լինի համապարփակ և տևական լուծում․ «Դա պետք է նաև բացառի պատերազմը վաղը, ոչ միայն այսօր։ Իսկ ադրբեջանական այս առաջարկը, որն անցավ և հիմա ռուսների միջոցով փաթաթում են մեր վզին, փաստորեն հնարավորության դեպքում ադրբեջացիները կարող են դիմել ագրեսիվ քայլերի, թե՛ նաև հայերին՝ ըստ ադրբեջանցիների տեսակետի, ռևանշիստական դրսևորումներ ունենալ։ Սա առ ոչինչ է դարձնում հաշտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև»։

Եթե առանց Արցախի մասին հիշատակման պայմանագիր կնքվի, Ադրբեջանը հետո կցանկանա՞ Արցախի մասին բանակցություններ վարել, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Ինքն անընդհատ փորձելու է մերժել ցանկացած բանակցություն։ Ադրբեջանն այսօր էլ է մերժում, բայց այդ ժամանակ ինքը կունենա փաստաթուղթ, որի վրա անընդհատ հղում է անելու։ Այսօր նա հղում է անում պատերազմից հետո գոյացած իորղության վրա, իսկ պայմանագիրը կնքելուց հետո հղում են անելու, որ կա այսպիսի պայմանագիր և նույնիսկ աշխարհին, արևմտյան երկրներին շատ դժվար է լինելու ստիպել Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանին։ Իսկ Հայաստանի ցանկացած փորձ դա անել կամ միանալ անողներին՝ դիտարկվելու է որպես ուխտադրժություն, պայմանագրի խախտում, ընդհուպ մինչև պատժիչ գործողությունների պատճառ է դառնալու՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»։

Արմեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մեր ղեկավարները դա գիտակցում են։ Ըստ նրա՝ մտահոգիչ է, որ այսօր խոսում են ռուսական տարբերակը ստորագրելու մասին․ «Նշանակում է, որ արևմտյան ընտրության, արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու մասին խոսակցությունները ընդամենը ֆոն ստեղծելու և եռակողմ ձևաչափում խայտառակ պայմանագիրը ստորագրելու փաստը ստվերելն է»։

Մեր այն հարցին, որ այդ դեպքում նաև ՀՀ և Արցախի ղեկավարությունը շփման առումով խնդիրներ կունենան, քաղաքագետն ասաց․ «Ադրբեջանից է ամեն ինչ կախված լինելու նաև՝ Ռուաստանի դրվածքից։ Ռուսաստանը գնալով թուլանալու է, իսկ Ադրբեջանը նրան այնտեղից պարզապես դուրս է հրավիրելու՝ տեսանելի ապագայում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում