Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Ի՞նչն է մտահոգել Արցախի խորհրդարանականներին․ վարչապետի հարցազրո՞ւյցը, թե՞ ընթացիկ խնդիրներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի նիստ։

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԱՀ անվտանգության խորհրդի նիստին այսօր է անցկացվելու, մասնակցելու են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները։

Թե՞ ինչ հարցեր են քննարկելու, Հայրապետյանն ասաց, որ պաշտոնական հաղորդագրություն են տարածելու։ Մեր այն հարցին, թե ինչն է մտահոգել խորհրդարանականներին, պատգամավորն ասաց․ «Ոչ միայն խորհրդարանականներին, այլ Արցախի ժողովրդին, իսկ մենք օժված են Արցախի ժողովրդի մանդատով, մտահոգում են անվտանգային հարցերը, բանակցային գործընթացները, ինչպես նաև շատ կարևոր հարցեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ Արցախի հետագա ճանաչման, անկախության, ինչպես նաև բնակչության հանգիստ գոյատևելու համար»։

Հետաքրքվեցինք՝ արդյոք առաջացել են հրատապ հարցեր, թե քննարկվելու են միայն ընթացին խնդիրները, պատգամավորը պատասխանեց․«Ե՛վ հրատապ և՛ ընթացիկ։ Հանդիպումից հետո արդեն ավելի կոնկրետ կարտահայտվենք»։

Մեր այն հարցին, թե կա՞ն մտահոգություններ վարչապետի վերջին հարցազրույցի հետ կապված, Սեյրան Հայրապետյանը նշեց․ «Խորհրդարանականների առաջարկն ամեն ինչի հետ էլ կապ ունի։ Ե՛վ հարցազրույցի, և՛ ստեղծված իրավիճակի։ Կան նաև հարցեր որի մասին հնարավորինս կտեղեկացնենք»։

Դիտարկմանը, թե խորհրդարանականները՝ ընդդիմությունն ու իշխանությունը միասնակա՞ն են այս հարցում, Սեյրան Հայրապետյանը պատասխանեց․ «Ընդհանրապես ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, անվտանգային հարցերին, փորձում ենք միասնական լինել։ Կան սկզբունքային տարբերություններ, ինչ-որ նպատակի հասնելու ճանապարհի հետ կապված, բայց ընդհանուր վերջնանպատակի վերաբերյալ փորձում ենք հնարավորինս միասնական լինել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում