Sunday, 12 05 2024
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել

Նոր իրավիճակ ուկրաինական ռազմաճակատում. Պուտինի և Բայդենի որոշումները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու որոշման մասին: Ըստ այդ որոշման, կմոբիլիզացվի մոտ 300 հազար պահեստազորային: Պուտինի խոսքով, դրա անհրաժեշտությունն առաջացրել է այն հանգամանքը, որ ուկրաինական ճակատում Ռուսաստանը կռվում է հավաքական Արևմուտքի ռազմական գրեթե ամբողջ ներուժի դեմ: Պուտինը նաև հայտարարել է, որ ՌԴ հանդեպ կիրառվում է միջուկային շանտաժ, նաև զգուշացրել, թե ՌԴ տարածքային ամբողջության սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կկիրառի մեծ հզորության իր զինատեսակները և դա , ըստ Պուտինի՝ «բլեֆ չէ»: Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը գործնականում վկայում է, որ ուկրաինական ռազմաճակատում հասունանում է նոր իրավիճակ, ինչի մասին դիտարկում արել էի դեռևս մի քանի շաբաթ առաջ, նշելով, որ ռուսական զորքերի հանդեպ Ուկրաինայի զինուժի հակագրոհը՝ ինչի մասին հայտարարել է պաշտոնական Կիևը, պետք է արժանանա Մոսկվայի որևէ արձագանքի և անկախ այդ արձագանքի բնույթից, դա թերևս նշանակելու է ուկրաինական իրավիճակի նոր շրջափուլ: Պուտինի հայտարարությունը վկայում է, որ այդ շրջափուլը աչքի է ընկնելու իրավիճակի լարվածության աճով: Բանը լոկ մոբիլիզացիան, կամ մեծ հզորությամբ զինատեսակ կիրառելու, ընդհուպ միջուկային սպառազինոության մասին ակնարկը չէ:

Սեպտեմբերի 23-27-ը Լուգանսկի, Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում, նաև ռուսական վերահսկողության տակ անցած Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեյի շրջաններում անցկացվելու է հանրաքվե, որտեղ դրվելու է Ռուսաստանին միանալու հարցը: Հանրաքվեի արդյունքի առնչությամբ թերևս չկա կասկած և գործնականում կարող է կրկնվել փետրվարի 22-24-ի իրավիճակը: Հիշեցնեմ, 22-ին Պուտինը ճանաչեց Դոնբասն ու Լուգանսկի, իսկ 24-ին սկսեց ռազմարշավը դրանք պաշտպանելու ուղղությամբ, որը Ուկրաինայի հանդեպ ռազմական գործողությունների ֆորմալ մեկնարկն էր: Ռուսաստանը կարծես թե այժմ էլ նախապատրաստում է նոր փուլի այսպես ասած ֆորմալությունը, այս պարագայում արդեն Դոնբասն ու Լուգանսկը, ինչպես նաև Ուկրաինայի հարավային Խերսոնի և Զապորոժիեյի շրջանները դե ֆակտո  հռչակելով Ռուսաստանի մաս, և այդ կերպ փաստացի տալով իրեն հայտարարելու, որ այդ շրջանների հանդեպ ոտնձգությունը ոտնձգություն է Ռուսաստանի տարածքային ամբողջության հանդեպ: Իսկ այդ առնչությամբ Պուտինը սպառնում է՝ «Եթե մեր երկրի տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, սա բլեֆ չէ»: Այդ ամենը խոսում է էսկալացիայի նոր, ավելի մասշտաբային և առավել թեժ փուլի սպառնալիքի մասին, ինչն իհարկե չի կարող դրական ազդեցություն ունենալ ընդհանուր միջազգային իրավիճակի, հետևաբար նաև մեր ռեգիոնի, ըստ այդմ նաև Հայաստանի ու Արցախի անվտանգության միջավայրի վրա: Սա մի կողմից հրամայական է դարձնում աշխատանքի ինտենսիվացումը Ռուսաստանի ուղղությամբ, մյուս կողմից նաև համաչափ և կարևոր զուգահեռը այլ, մասնավորապես ԱՄՆ ուղղությամբ, մեկ խնդիր լուծելու համար՝ Հայաստանը զերծ պահել ուկրաինական պատերազմում նոր շրջափուլի համատեքստում առաջանալիք մարտական հաշվարկներից:

Ի դեպ, այդ առնչությամբ թույլ ակնկալիքի հնարավոր ազդակ կարող է դիտվել տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ դեսպանի եռամյա ծառայությունն ավարտող Լին Թրեյսիին առաջիկայում նշանակելու է Մոսկվայում ՌԴ դեսպան: Իհարկե այստեղ չարժե կառուցել շատ հեռուն գնացող պատկերներ, սակայն հանգամանքը կարող է թերևս Երևանի համար լինել Վաշինգտոն-Մոսկվա ուղղություններով աշխատանքի արդյունավետության նպաստավոր պայման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում