Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Սարգսյան, Ծառուկյան, Քոչարյան, Տեր-Պետրոսյան… ՀՀ քաղաքական դաշտի խաղացողները (տեսագրություն)

Բարև ձեզ, եթերում է «Տարածաշրջանը Ռիչարդ Կիրակոսյանի հետ» հաղորդաշարը: Անցած շաբաթ մենք վերլուծեցինք և գնահատեցինք Հայաստանի տնտեսության առաջատար խաղացողներին` անդրադառնալով օլիգարխների առանձնահատկություններին, ինչպես նաև Հայաստանի փակ տնտեսական համակարգին: Այս հաղորդման ընթացքում մենք ավելի շատ կկենտրոնանաք Հայաստանում քաղաքական դերակատարների հարցին:

Այս շաբաթ քաղաքական լանդշաֆտին անդրադառնալու պատճառը հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդեն հաջորդ տարի կհետևեն նախագահական ընտրությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը`կարելի է ասել, որ նախընտրական շրջանը արդեն սկսվել է: Մենք տեսնում ենք ընդդիմության` Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև ընթացող երկխոսություն, բայց միաժամանակ բոլոր քաղաքական դերակատարներն ու կուսակցությունները արդեն իսկ սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական դաշտին անդրադառնալու մյուս պատճառն իշխանական կոալիցիայի, դրա մեջ մտնող քաղաքական ուժերի և ընդդիմադիր կուսակցությունների հարաբերությունների դինամիկայում և մանրամասնություններում էական փոփոխությունների գրանցումն է:

Եկեք սկսենք Հայաստանի իշխանական կոալիցիայից: Իշխանական կոալիցիան կազմված է երեք կուսակցություններից: Դրա ամենամեծ և առաջատար անդամը «Հանրապետական կուսակցությունն» է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ամենամեծ և ամենահզոր քաղաքական ուժն է: Այն խորհրդարանում ունի պատգամավորական մանդատների ամենամեծ քանակը: Այսօր Հանրապետական կուսակցության ղեկավարը նախագահ Սերժ Սարգսյանն է: Հետաքրքրականորեն նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մինչև իր մահը համարվում էր Հանրապետական կուսակցության առանցքային գործիչը և առաջնորդը: Հանրապետական կուսակցության անդամներ են բազմաթիվ գործարարներ և քաղաքական գործիչներ, որ կազմում են ընդարձակ կոալիցիա` հիմնված կառավարության կողմից տարվող քաղաքականության ուղղորդման խնդրում ունեցած ընդանուր շահերի վրա: Ինչևէ, Հանրապետական կուսակցությունը հիմնված է ավելի շատ վարչական ռեսուրսների, քան արևմտյան ոճի հասարակական լայն շրջանակների անդամակցության վրա:

Այլ կերպ ասած` Հանրապետական կուսակցության ներկայությունն ու ազդեցությունը Հայաստանի մարզերում սովորաբար հիմնված է լինում ավելի շատ ուսուցիչների կամ քաղծառայողների, քան կուսակցության անդամ անհատների վրա: Քաղաքացիները դասական առումով չեն անդամակցում, քանի որ սա ավելի շատ վերևից կառավարվող մոդել է: Կոալիցիայի անդամ երկրորդ ամենահզոր անդամը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի ղեկավարը գործարար և «Մուլտի Գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանն է: «Բարգավաճ Հայաստան»-ը կուսակցություն է, որը կապված է բիզնեսի հետ, և այս կուսակցության և նրա ղեկավարի համար որպես մոդել Սիլվիո Բեռլուսկոնին է` Իտալիայի վարչապետը: Շատ դեպքերում սա նաև մեծ բիզնեսի և քաղաքականության հարաբերությունների հստակ ցուցադրություն է: «Բարգավաճ Հայաստան»-ի հետ կապված հետաքրքիրն այն է, որ այն ամբողջովին նոր է` Հանրապետական կուսակցության նման վերևից կառավարվող, սակայն կուսակցական կառույցներում ներկայացված առանցքային բիզնես-շահերով: Ինչպես Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ «Բարգաված Հայաստան»-ը ունեն շատ ակտիվ երիտասարդական թևեր, ինչը նրանց դարձնում է ավելի էական, քան ավանդական այլ կուսակցությունները:

Իշխանական կոալիցիայի երրորդ անդամը «Օրինաց երկիր» կուսակցությունն է: Այս կուսակցության ղեկավարն է Արթուր Բաղդասարյանը, որը ներկայումս զբաղեցնում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Արթուր Բաղդասարյանը նախկինում զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, բայց ամենաէականն այն է, որ Բաղդասարյանը հայտնի էր անցյալում որպես ընդդիմության առաջնորդ և թեկնածու: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նա փորձում էր իրեն ներկայացնել որպես ընդդիմադիր ուժ: Ինչևէ, ներկայումս, երբ նա ամբողջովին ընդգրկվել է իշխանական կառույցներում, «Օրինաց Երկիրը»` որպես աջակցության երկրորդ սյուն, շատ ավելի կարևոր դեր է կատարում իշխանությունների համար: Այլ կերպ ասած` իշխանական կոալիցիան կազմող երեք կուսակցությունների մեջ «Օրինաց երկիր»-ը` որպես կոալիցիայի կրտսեր անդամ կամ երրորդ կողմ, ընդանուր առմամբ աջակցում է Հանրապետական կուսակցությանը: Իշխանական այս կոալիցիայի մեջ շահերի բախման արդյունքում մենք տեսնում ենք նաև էական պառակտում, մասնավորապես՝ «Հանրապետական կուսակցության» և «Բարգավաճ Հայաստանի» միջև:

Չնայած այն հանգամանքին, որ նրանք երկուսն էլ իշխանության մեջ են` պառակտումը կապված է շահերի բախման կամ ներկա և նախկին նախագահների ունեցած շահերի տարբերությունների հետ: Այլ կերպ ասած` Բարգավաճ Հայաստանը չափազանց լուրջ կապեր ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ «Հանրապետական»-ը ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի շարժիչ ուժն է: Շատ դեպքերում այս պառակտումը կուսակցությունների միջև արտացոլում է նախկին նախագահ Քոչարյանի և ներկայիս նախագահ Սարգսյանի միջև գոյություն ունեցող մրցակցությունը, և խոսելով Հայաստանում քաղաքականության և իշխանության ապագայի մասին` պետք է նշել, որ այս պառակտումը Հայաստանի քաղաքականության ներկայիս կոնֆլիկտն է, շատ ավելի լուրջ, քան իշխանության ու ընդդիմության կոֆլիկտը: Այլ կերպ ասած` իշխանության և ընդդիմության միջև գոյություն ունեցած ավանդական հակամարտությունը այլևս չի հանդիսանում առաջնային կամ էական զարգացում: Իրականում կոնֆլիկտը հենց իշխանության կամ իշխանական էլիտայի մեջ է:

Ի հավելումն իշխանական կոալիցիայի` թատերաբեմում մենք ունենք նաև այլ քաղաքական դերակատարներ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին և Սերժ Սարգսյանի նախագահության սկզբնական փուլում հանդիսանում էր իշխանական կոալիցիայի մաս: ՀՅ Դաշնակցությունը, այնուամենայնիվ, դուրս եկավ կոալիցիայից` բողոքելով հայ-թուրքական արձանագրությունների և Հայաստանի ու Թուրքիայի միջև շփման եզրեր գտնելու դեմ: Այժմ Դաշնակցությունը իրեն համարում է իշխանության մաս չկազմող ընդդիմադիր ուժ, և շատ դեպքերում Դաշնակցության կողմից իշխանությունների դեմ ուղղված քննադատությունները շատացել են: Հետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում մենք պառակտում ենք տեսնում նաև Դաշնակցության ներսում, երբ Միացյալ Նահանգներում գործող Դաշնակցությունը որոշել է բոյկոտել սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սարգսյանի՝ Կալիֆորնիա կատարելիք այցը` ի հեճուկս Հայաստանի Դաշնակցական ղեկավարների, որոնք չեն ուզում բացեիբաց ընդդիմանալ Հայաստանի նախագահին: Այս կոնֆլիկտը Դաշնակցության մեջ եղած խորը պառակտման արտացոլումն է, երբ Հայաստանից դուրս գտնվողերի մեծ մասը դեմ է իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, իսկ Հայաստանի Դաշնակցական ղեկավարությունը հանդիսանում է համակարգի մի մաս, լինի դա կապված բիզնես շահերի, թե իշխանության կամ օրինակարգության (լեգիտիմության) հետ: Այս պառակտումը, սակայն, գալիք ընտրությունների շրջանում (ցիկլում) հղի է նույնիսկ շատ ավելի հետաքրքիր զարգացումներով:

Մենք տեսնում են նաև Հայ Ազգային Կոնգրեսին, որը իրենից ավելի շատ ներկայացնում է ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիա` միավորված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, ով 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցում էր որպես թեկնածու, սակայն պարտություն կրեց Սերժ Սարգսյանից: Տեր-Պետրոսյանը` որպես հետընտրական մարտիմեկյան ճգնաժամում փոփոխությունների առաջամարտիկ, ներկայումս հանդիսանում է ընդդիմության առանցքային կենտրոն` փորձելով հաշվետու դարձնել իշխանություններին: Եվ հենց Տեր-Պետրոսյանն ու Հայ Ազգային Կոնգրեսն են, որ այժմ իշխանությունների հետ ներգրավված են շատ կարևոր երկխոսության մեջ:

Ուշադրության է արժանի նաև «Ժառանգություն» կուսակցությունը, որը ներկայումս խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժն է: «Ժառանգությունը» դեմ է արտահայտվում ինչպես երկխոսությանը, այնպես էլ իշխանության կողմից տարվող գրեթե բոլոր քաղաքականություններին` լինի դա տնտեսական քաղաքականություն, թե՝ Հայաստան-Թուրքիա: Այնուամենայնիվ, այստեղ կա երկու փաստ, որոնք հետաքրքրություն են առաջացնում: Առաջինն այն է, որ Հայաստանի քաղաքականության մեջ չկան նոր դեմքեր, մենք թատերաբեմում չունենք նորահայտ գործիչներ, քաղաքական ուժեր կամ կուսակցություններ: Վերջին երկու տարիների ընթացքում` մարտի 1-ի հետընտրական ճգնաժամից հետո, տեղի են ունեցել մի շարք զարգացումներ` մասնավորապես հայտնվել են նոր դեմքեր և նախաձեռնություններ, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը «Սարդարապատ» նախաձեռնությամբ, Տիգրան Կարապետյանը և այլք, որոնք որոշակի դերակատարում ունեն քաղաքական դաշտում, բայց երկարաժամկետ իշխանության կամ ներուժի տեսանկյունից մենք ունենք նոր դեմքերի և ուժերի կարիք:

Սա նաև արտացոլում է Հայաստանի քաղաքականության պրոբլեմը: Ինչպես տնտեսությունը, այն ևս շատ փակ է: Հայաստանի քաղաքականության փակ բնույթի պատճառներից մեկը նաև Հայաստանի մարզերում գոյություն ունեցող խնդիրներն են, երբ յուրաքանչյուր մարզի ղեկավարը` մարզպետը, նշանակվում է նախագահի կողմից։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական համակարգում ժողովրդվարությունը «ներքևից» չի առաջանում: Երևանից դուրս կամ մարզերից եկող յուրաքանչյուր պոտենցիալ քաղաքական թեկնածու բախվում է շատ դժվար մարտահրավերների ու արգելքների: Սա նաև Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական թուլությունն է: Մենք տեսնում ենք կոնկրետ կուսակցությունների շուրջ կենտրոնացված մի շարք քաղաքական գործիչների և ուժերի` «Օրինաց երկրից»՝ Արթուր Բաղդասարյան, պարոն Ծառուկյանը՝ «Բարգավաճ Հայաստանից», գործող նախագահը՝ Հանրապետական կուսակցությունից և այլն:

Մենք տեսնում ենք նաև քաղաքական էլիտաներում տեղի ունեցող անցումային իրավիճակ: Շատ դեպքերում գործող նախագահը հանդիսանում է ներկայիս քաղաքական էլիտայի վերջին ներկայցուցիչը` այն էլիտայի, որը իշխանության եկավ Ղարաբաղյան պատերազմի պատճառով կամ հենց Լեռնային Ղարաբաղից: Մենք սակայն, այժմ գտնվում ենք անցումային փուլում, երբ նոր քաղաքական էլիտան կազմված է նոր մարդկանցից և ուժերից, որոնք աճել են արդեն գոյություն ունեցող համակարգում, այլ ոչ թե թատերաբեմում են հայտնվել Ղարաբաղյան պատերազմի պատճառով: Բերենք այս մարդկանց մի քանի օրինակներ:

Հովիկ Աբրահամյան: Վերջինս Հայաստանի ազգային ժողովի նախագահն է: Նա աճել է այս քաղաքական համակարգում և չպետք է թերագնահատվի: Աբրահամյանը ներկայացնում է Հայաստանի նոր քաղաքական էլիտայի դեմքը: Ընդունված է համարել, որ նա բավականին սերտ կապեր ունի նախկին նախագահ Քոչարյանի հետ, ուստի նա միշտ չէ, որ հանդիսանում է «անկախ ձայն» և գործիչ: Այնուամենայնիվ, նա ներկայացնում է այս նոր քաղաքական էլիտայի տարրերը: Ղարաբաղից չեկած և Ղարաբաղյան պատերազմի պատճառով իշխանության մեջ չհայտնված նոր քաղաքական էլիտայի օրինակներ են նաև արտաքին գործերի նախկին նախարարները` Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը ներկայացնում է ընդդիմության` «Ժառանգություն» կուսակցության ղեկավարությունը, իսկ Օսկանյանը Հայաստանում ընկալվում է որպես քաղաքական գործիչ, սակայն դեռևս առանց քաղաքական կառույցի կամ կուսակցության: Այս երկու անձնավորությունները, սակայն, որպես նախկին արտգործնախարարներ, արտացոլում են նոր քաղաքական էլիտայի մեկ այլ դեմքը:

Նորաստեղծ էլիտայի երրորդ բաղկացուցիչ մասն են կազմում նախկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պես մարդիկ: Վերջինս այժմ խորհրդարանում զբաղեցնում է առանցքային հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնը, ինչպես նաև ընդդիմության հետ երկխոսող իշխանության աշխատանքային խմբի առաջնային անդամն է: Հարությունյանը միաժամանակ ներկայացնում է ինչպես նոր սերնդի, այնպես էլ նոր քաղաքական էլիտայի դեմքը:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ շարժվելով ընտրություններին ընդառաջ` Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ իրական հակամարտությունն ու պայքարը հենց իշխանության ներսում է` ղեկավարող էլիտայի ներսում, մասնավորապես՝ «Հանրապետական կուսակցության» և «Բարգավաճ Հայաստանի» միջև: Սա իր հերթին արտացոլում է Քոչարյանի և Սարգսյանի միջև եղած ավելի խորը մրցակցությունը: Մենք կարող ենք տեսնել նաև անցումային նոր փուլ` քաղաքական էլիտաների անցումային շրջան, որտեղ նոր դեմքերն ու ուժերը կարող են շատ ավելի մեծ դեր խաղալ, քան ավանդական քաղաքական կուսակցությունները: Հնարավոր է փոփոխություններ տեսնենք նաև Հայաստանի քաղաքական լանդշաֆտում, ինչը պարզ կդարձնի, թե ինչ Հայաստան մենք կունենանք հաջորդ ընտրություններից հետո: Չափազանց կարևոր և նշանակալից է այն ընկալումը, որ եկող ընտրությունների ցիկլը շատ ավելի կարևոր է, քան անցյալում տեղի ունեցած որևէ ընտրություն:

Այլ կերպ ասած` հաջորդ տարում նախանշված խորհրդարանական ընտրությունները, որոնց կհաջորդեն նաև նախագահական ընտրությունները, շատ են տարբերվում նախկին ընտրություններից: Շատ ավելի քիչ հանդուրժողականություն կա կեղծիքների կամ լցոնումների նկատմամբ, ինչպես նաև շատ ավելի բարձր սպասումներ կան մաքուր և թափանցիկ ընտրություններ ունենալու հարցում: Ուստի լուրջ ճնշումների և բարձր ակնկալիքների համակցությունը նշանակում է, որ գալիք ընտրական շրջանը կարող է դառնալ Հայաստանի քաղաքական զարգացման շրջադարձային կետը: Հենց այդ պատճառով այս հարցը պետք է մանրազնին քննության ենթարկել:

Միացեք մեզ հաջորդ շաբաթ այս քննարկումն ավելի խորացնելու նպատակով և՝ շնորհակալություն ուշադրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում