Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Ինչից է օգտվում Ալիևն ու ինչ անել Հայաստանին՝ զինուժի թիկունքում

Ադրբեջանի, մասնավորապես Իլհամ Ալիևի ռազմական շանտաժի, ագրեսիվ գործողությունների հետևում մենք միշտ փնտրում ենք մի ուժային կենտրոն: Ընդհանրապես, էքզիստենցիալ առումով Ադրբեջանի հետևում Թուրքիան է: Կոնկրետ առումով, մեզանից մի մասը միշտ տեսնում է ռուսների, մի մասը՝ ռուսների դեմ Արևմուտքի ականջը: Շատ բարդ է ասել, թե հատկապես ում ականջի հետ է մեր գործը: Այդ հարցի ստույգ պատասխանը թերևս Հայաստանում չունի ոչ ոք և անգամ քաղաքական իշխանության համար այն գտնվում է առավելապես ենթադրությունների կամ դիտարկումների մակարդակում՝ կա՞ ուղիղ ականջ ադրբեջանական ագրեսիայի հետևում, թե՞ ոչ: Իսկ զուտ դիտարկումների մակարդակում, այսպիսի իրավիճակներում միշտ հնարավոր է նշմարել թե Ռուսաստանի, թե Արևմուտքի մոտիվացիա: Այն, որ Ալիևն առանց խոշոր աջակցության կամ հրահրման չի գնա լայնամասշտաբ ռազմական գործողության, անկասկած է:

Բայց, այսպիսի մասշտաբի սադրանքների «ինքնուրույնություն» նա իրեն թույլ տալ կարող է, նա ունի դրա համար բավարար թե տնտեսական, թե ռազմական ներուժ, և ամենակարևորը՝ կա դրա համար պարարտ աշխարհաքաղաքական միջավայր՝ փաստացի համաշխարհային պատերազմ, որում Ադրբեջանի պահանջվածությունն աճել է թե Արևմուտքի, թե Ռուսաստանի համար: Ալիևը գիտե, որ Կովկասում լարվածություն հրահրելը «դուր կգա» Արևմուտքին, որովհետև լարվածության հանդեպ այսօր խիստ զգայուն է Ռուսաստանը: Նաև գիտե, որ Ռուսաստանը չի կատարելու իր դաշնակցային պարտավորությունը, ցանկություն ունի թե ոչ, չգիտեմ, բայց որ չունի հնարավորություն՝ հաստատ, թե քաղաքական: Նաև գիտե, որ չունենալով իր հետ կոշտ խոսելու մեծ հնարավորություն, ռուսները փորձելու են լարվածություն թույլ չտալու համար զիջում կորզել Հայաստանից: Արևմուտքն իր հերթին այս սխեմայից փորձելու է օգտվել ռուսներից զիջում կորզելու համար: Ալիևը այդ առումով ունի մի խնդիր՝ չանցնել սահմանը, որից այն կողմ արդեն ռեգիոնալ լայնամասշտաբ բախումն է, որն արդեն դուրս է իր «իրավասությունից»: Նրա համար այդ խնդիրն առաջացնողը հայկական զինուժն է, որն ադրբեջանական ագրեսիային իր դիմադրոությամբ և պատասխանով ստեղծում է իրավիճակ, երբ Ադրբեջանի համար բարդ է դառնում լոկալ շանտաժով ապահովել քաղաքական հաջողություն:

Միաժամանակ սակայն, պետք է նկատել, որ այդ խնդրի լուծումը չի կարող լինել միայն հայկական բանակի ուսին, հաշվի առնելով ոչ միայն ռեսուրսային հարաբերակցությունը, այլ նաև աշխարհաքաղաքական իրադրությունը, որը բոլոր դեպքերում ունի մեծ անկանխատեսելիություն, հետևաբար չի կարող գործել միջազգային որևէ երաշխիք: Ըստ այդմ, Հայաստանի համար գերխնդիր է բանակին զուգահեռ դիմադրունակության քաղաքական մեխանիզմների ուժգնացումը, որոնց առանցքային նպատակը պետք է լինի հնարավորինս բացառել իրավիճակներ, երբ անհրաժեշտ կլինի դե ֆակտո քաղաքական դիմադրությունը կազմակերպել առաջնագծում, սահմանին՝ զինված պաշտպանության միջոցով: Ցավոք սրտի, այդ իմաստով Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրը շարունակում է էապես լինել հետ, ընդ որում ոչ միայն իրադրությանն արձագանքի, այլ թերևս նաև իրադրության գնահատման կարողությունների իմաստով: Սա լրջագույն խնդիր է, որը իր հերթին ծանրացնում է բանակի բեռը, որքան էլ ուղեկցվում է բանակի, զինվոորի ու սպայի հասցեին հնչող բարձրագոչ խոնարհումներով:

 

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում