Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Հայաստանի անվտանգային հերթական փորձությունը

Նախօրեին ուշ երեկոյան Հայաստանը ենթարկվեց հերթական անվտանգային փորձության՝ տեղեկատվական անվտանգության տիրույթում, որը պարունակում էր ռազմական անվտանգության ուղիղ սպառնալիք: Մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում հանրահավաքային իրարանցում առաջացրին այն կեղծ տեղեկատվոության հիման վրա, թե վարչապետ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել ինչ որ «դավաճանական փաստաթուղթ»:

Կեղծ տեղեկատվություն, որն անկասկած մի քանի ուղղությամբ շրջանառության մեջ դրվեց բոլորովին ոչ պատահաբար, և անկասկած հենց ջուր պղտորելու և որևէ ձուկ որսալու ակնկալիքով: Արդարացավ ակնկալիքը, թե ոչ, պարզ չէ, սակայն այն, որ վարչապետ Փաշինյանը հարկ համարեց հնարավորինս արագ ուղիղ եթերի միջոցով հերքել տեղեկատվությունն ու հանդարտեցնել հանրությանը, վկայում է, որ «ձնագնդի» «էֆեկտի» վտանգը, որով կեղծ տեղեկությունը կարող էր առաջ բերել ներքաղաքական, հասարակական ցնցումներ՝ այն էլ մի պահի, երբ հակառակորդը գրոհում է երկրի տարածքը, եղել է շատ հավանական:

Ավելորդ է թերևս խոսել այն մասին, թե հակառայորդի ագրեսիան հետ մղելու պահին զինուժի վրա ինչ վտանգավոր ներգործություն կարող է ունենալ տեղեկությունը, թե գերագույն գլխավոր հրամանատարը պատրաստվում է ստորագրել ինչ որ «դավաճանական փաստաթուղթ», եթե որևէ կերպ հասնի զինվորներին: Այսինքն, այստեղ է, որ տեղեկատվական անվտանգություն խաթարումը ուղիղ ձևով սպառնալիք է նաև ռազմական անվտանգությանը: Սակայն, դրանից բացի, ինքնին ներքաղաքական ապակայունացման ռիսկը՝ եթե անգամ անմիջական որևէ տեղեկություն չհասնի զինվորին, ինչը տեղեկատվական այս դարում սակայն գրեթե անհնարին է, կարող է լրջագույն այլ հետևանք ունենալ երկրի պաշտպանունակության վրա: Այդպիսով, ակնառու է, որ տարածված կեղծ տեղեկությամբ կատարվել է տեղեատվական գրոհ, դիվերսիա Հայաստանի հանրապետության նկատմամբ, որը տեղի է ունենում փաստորեն սահմանային ագրեսիա կիրառող թշնամու գործողությունների հետ սինքրոն տրամաբանությամբ: Առաջանում է պաարզ հետևություն. Եթե այդօրինակ գրոհների կամ դիվերսիաների համար չի լինում պատասխանատվություն, չի գործում պատասխանատվության մեխանիզմ, ապա դա ինքնաբերաբար նշանակում է կրկնությունների մեծ հավանականություն: Ի դեպ, առաջին անգամն էլ չէ, որ Հայաստանը ենթարկվում է տեղեկատվական գրոհի կամ դիվերսիայի՝ պետության համար այս կամ այն վճռորոշ պահի:

Միայն ապավինել այսպես ասած հանրային մեդիագրագիտությանը, թերևս այդքան էլ «գրագետ» չէ անվտանգության տեսանկյունից: Ցանկացած հանրությունը բազմաշերտ է և միշտ կգտնվեն խմբեր, մարդիկ, որոնք կուլ կտան խայծը: Իհարկե կլինեն նաև վճարովի մանիպուլյատորներ, բայց նաև շատ ու շատ քաղաքացիներ, որոնք չունեն բավարար մեդիագրագիտություն՝ կեղծն ու անկեղծը որևէ կերպ զանազանելու համար: Հետևաբար, ապավինել միայն մեդիագրագիտությանը, նշանակում է շատ երկար ժամանակով լույս վառել Հայաստանի հանդեպ տեղեկատվական գրոհների, նոորանոր դիվերսիաների համար: Ըստ այդմ, խնդիրը պահանջոււմ է ոչ միայն կրթական լուծում, այլ նաև պատասխանատվության և կանխարգելման մեխանիզմների մշակում ու ներդրում: Ընդ որում, այդ հարցում թերևս պետք չէ շատ սեթևեթել խոսքի ազատության թեմայով, որովհետև, երբ այդ իբրև թե խոսքի կամ տեղեկատվական «ազատությունը» վերածվում է Հայաստանի հանդեպ անվտանգոության լրջագույն սպառնալիքի, այդ արժեքների այսպես ասած համաշխարհային «տեսուչ» սուբյեկտները կարծես թե առանձնապես մատը մատին չեն խփում Հայաստանին այդ սպառնալիքներից գործնականում պաշտպանվելու համար: Եվ ուրեմն, պետք է լրջագույն քայլեր ծրագրվեն և իրականացվեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության աստիճանը բարձրացնելու համար: Տեղեկատվական դարաշրջանում դա իհարկե բավականին բարդ է, սակայն ժամանակի ընթացքում թերևս ավելի ու ավելի բարդ է լինելու այդ ամենի հետևանքի չեզոքացման գործը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում