Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Նույնիսկ եթե միջանցքն էլ բացենք, երկրորդ նախապայմանն է գալու  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն է ուզում, ապա Հայաստանը պետք է հրաժարվի սադրանքներից, համագործակցության ու խաղաղությանը միտված անկեղծ քայլեր անի։ Մինչ այդ էլ Թուրքիան վերստին հայտարարեց, որ Ադրբեջանի կողքին է։ Հայ-թուրքական գործընթացների վրա այս ամենն ինչ ազդեցություն կունենա։

-Երեկ նրանք, հենվելով ադրբեջանական աղբյուրների վրա, հայտարարեցին, որ հայկական հատուկ ջոկատայինները ներխուժել են Ադրբեջանի դիրքեր և փորձել են ականապատել դիրքերը, որին ի պատասխան Ադրբեջանը հակահարված է տվել։ Այսօր առավոտյան արդեն ասում են, թե հայկական կողմը դիրքեր է հրետակոծել, ի պատասխան դրան՝ ադրբեջական կողմը ռազմական գործողություններ է ձեռնարկել և պատժել հայկական կողմին, ինչպես հարկն է։ CNN Turk-ը հայտարարեց, որ թեև հայկական կողմը 49 զոհի մասին է խոսում, նույնիսկ ընդդիմությունը դրան չի հավատում, ընդդիմության տվյալներով՝ հայկական կողմի զոհերը 150-200 են։ Ես Փաշինյանի ելույթն էի լսում, որ առանձնապես ոբան չասաց, արդարանում էր, թե մենք սադրանքի չենք դիմել, արդարանում է, մինչդեռ Ադրբեջանը մեզ 91թվականից սադրանքների դիմելու մեջ է մեղադրում։ Ի՞նչ ես արդարանում, բանը բանից անցել է, նրանք հարձակման են անցել։ Եվ փոխանակ մտածի, թե ով է նրան դրդել։ Ընդդիմությունը այնքան է լկտիացել, որ առանց ամաչելու հայտարարում է, թե Պուտինը չի ասել, թե Արցախը բնիկ ադրբեջանական տարածք է։ Ինձ մոտ առնվազն հինգ այդպիսի հայտարարություն կա։

Իրենց միլիմեջլիսի պատգամավոր Փաշաևան էր խոսում, հայտարարեց, թե հայկական կողմը բացի սադրանքներից՝ չի կատարել նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած պարտավորությունները։ Այսինքն՝ Ադրբեջանը, ըստ Փաշաևայի, բարի կամք է դրսևորել, Լաչինի միջանցքը բացել է Արցախի և Հայաստանի միջև, իսկ հայերը առ այսօր հրաժարվում են Զանգեզուրի միջանցքը բացել։ Մարմարայի համալսարանի պրոֆեսոր Օքան նույնպես սադրանքի մեջ մեղադրեց հայկական կողմին, քանի որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում ինչ ցանկացել է, ստացել է, հետևաբար, ինչու պետք է ինքը սադրանքների դիմի։ Հետո ասաց, պետք է հաշվի առնել, որ հայկական կողմի սադրանքները տեղի են ունենում այն ժամանակ, երբ նորմալացման գործընթացի շուրջ հանդիպումները շարունակվում են։ Նշեց, որ Զանգեզուրի 43կմ միջանցքը պետք է բացվի, դա պետք է Ադրբեջանին, առավել ևս՝ Թուրքիային։ Բացի այդ, նա ասաց, որ Ադրբեջանը Հայաստանին նույնիսկ առաջարկել է Զանգեզուրի միջանցքը պետականորեն ֆինանսավորի, օգնի, որ այդ միջանցքը բացի, իսկ հայերը որևէ կերպ չեն համաձայնվում։ Մի խոսքով, իրավիճակը լարված է, բայց Նիկոլ Փաշինյանի ելույթից էլ որևէ բան չհասկացանք։

-Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին ուղղված գործընթացը փաստացի այս հայտարարություններից հետո կասեցվո՞ւմ է։

-Մինչ այս հայտարարությունը, Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե Հայաստանն ուզում է նպաստել Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրի, այսինքն՝ նույնիսկ եթե միջանցքն էլ բացենք, երկրորդ նախապայմանն է գալու՝ ստորագրել, քանի որ Ադրբեջանի դիրքերը հիմա ավելի նպաստավոր են, և եթե ստորագրենք, կնշանակի, որ մենք օրինականացնում ենք մեր տարածքները, ադրբեջանական օկուպացումը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքը, որը բոլորովին մեզ հարկավոր չէ։ Թուրքիան խոստովանում է, որ առավել ևս իրենց է պետք այդ միջանցքը։ Մեր վիճակը նրանով է ողբերգական, որ ինքնիշխանություն չունենք, անկախություն՝ առավել ևս։ Այսինքն՝ ինչ անենք, պետք է Մոսկվայի հետ համաձայնեցնենք։ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, մենք ենք Ռուսաստանի դաշնակիցը, բայց գաղութի կարգավիճակով։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին առժամանակ պետք է մոռանա՞լ։

-Խնդիրը հայ-թուրքական նորմալացման գործընթացում երկու երկրների հարաբերությունների նորմալացումը չէ, այլ գործընթացի նախաձեռնությունն է, թե ով պետք է տիրի այդ նախաձեռնությանը։ Եթե Ռուսաստանը լինի, դա կնպաստի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, եթե Ռուսաստանը նախաձեռնությունը զիջի Ամերիկային կամ ԵՄ-ին, կնշանակի՝ դիրքերը թուլանում են։ Միշելի հովանավորությամբ կազմակերպած հերթական հանդիպումն էլ ցույց է տալիս, որ այս հարցում Մոսկվան նախաձեռնությունը զիջում է Եվրոպային։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում էլ պետք է զիջի Միացյալ Նահանգներին։

Մի քանի օր է խոսում են, որ ՀԱՊԿ-ը պետք է կատարի իր պարտավորությունները, բայց  տեսանք արձագանքը։ Պուտինը ՀԱՊԿ-ը գործի դնի ի՞նչ անի։ Վստահել, որ ՀԱՊԿ-ից օգուտ կստանա՞նք, ամեն ինչ պետք է անենք, որ նվազագույն վնասով դուրս գանք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում