Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Վերցնում են հանքը, ստանում գերշահույթ, հետո թողնում ավերված ու գնում. պետությունը պետք է պատժի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է հարցին, թե արդյոք բոլոր հանքներն են հանձնված շահագործման, թե կան այնպիսները, որոնց տենդերներին կարելի է մասնակցել։ Վարչապետը նշել է, որ  հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք:

Այս առնչությամբ, «Էկոլուր» հասարակական տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հետազոտություն են իրականացրել և պարզել, որ հայաստանում կա մոտ 30 մետաղական հանք, որոնք ունեն շահագործման լիցենզիա, սակայն հիմնականում աշխատում է 6-7 հանք. «Դրանք սկսել են շահագործվել դեռևս խորհրդային տարիներին, դրանցում հաշվարկված մետաղների պաշարները  լրիվ համապատասխանում էին տնտեսական օգուտներին: Խոսքը, իհարկե, Քաջարանի, Ագարակի, Սոթքի հանքերի մասին է, հետո միացել է նաև Մեղրաձորի ու Ախթալայի հանքերը:

Հետո տարբեր շահերով պայմանավորված տարբեր ընկերություններ ստացել են հանքերի լիցենզիաներ: Հիմնականում նրանք լիարժեք հանքեր չեն, դրանք կարելի է գնահատել որպես հանքաերևակումներ: Բայց հաստատվել են որպես լիարժեք հանքեր ու մարդիկ ստացել են լիցենզիա: Իրականում կատարվել է հետևյալը. մարդիկ արդյունահանել են ամենալավ հանքանյութը, ինչը հակասում է նորմալ շահագործման նորմաներին: Եթե դու հանք ես վերցրել, դու պետք է հանես ոչ միայն հարուստ, այլ նաև աղքատ երակներից: Որովհետև հանքի պաշարը գնահատվում է միջին ցուցանիշով: Եթե դու հանում ես միայն հարուստ երակներից, դու ստանում ես գերշահույթ, իսկ հանքը մնում է ավերված վիճակում: Հետո շատ դժվար է գտնել մարդիկ, որոնք աղքատ երակներից հանքանյութ կարդյունահանեն»,-ասաց Ինգա Զարաֆյանը:

Նրա խոսքով, մեզ մոտ այդ նորմաները վաղուց  խախտվել են բոլոր հանքատերերի կողմից. «Եթե դու գիտես, որ մարդիկ մտել ենք հանք, 1,5 տարի շահագործել, դուրս են եկել, թեև շահագործման լիցենզիայի ժամկետը կարող է 10-15 տարի լինել, ապա դրանք այն հանքերն են, որտեղ արդյունահանել են միայն հարուստ հանքանյութը, և մնացածը թողել են անտեր: Դա խախտում է և վնասակար է և տնտեսությանը, և շրջակա միջավայրին: Վնասակար է, որովհետև եթե դու չես շահագործում, դու ոչ մի պատասխանատվություն քո վրա չես վերցնում, և այդ միջոցառումները, որոնք նախատեսված են շրջակա միջավայրի պահպանության համար, դու չես իրագործում:

Պետությունը պետք է պատժի այդպիսի ընկերություններին, ասի՝ դու չես կատարում լիցենզիայով սահմանված քո պարտավորությունները: Բայց ոչ մի բան էլ տեղի չի ունենում, մարդն ասում է՝ ինձ համար շահավետ չի, ու դուրս է գալիս հանքից՝ այն թողնելով անտեր, ոչ շահավետ պայմաններում ուրիշների համար»,-ընդգծեց բնապահպանը:

Նա ընդգծեց, որ նման իրավիճակում մոտ 22 մետաղական հանք կա. «Մենք նայել ենք բոլոր այդ հանքերը: Կան նաև հանքեր, որտեղ ընդհանրապես մարդիկ չեն մտել, դրանք այն հանքերն են, որոնք իսկապես շատ աղքատ են, կամ մեկ տոննայի մեջ օգտակար հանածոյի պարունակություն շատ փոքր է: Օրինակ, այդպիսի հանք է Ամուլսարը: Այնտեղ մեկ տոննա հանքանյութում ոսկու պարունակությունը 0,8 գրամ է: Այն ընկերությունները, որոնք ուզում են շահագործել այդ հանքերը, նրանք ուրիշ բիզնես ուղղություն են վերցնում, բորսաներում են գործունեություն ծավալում: Երրորդ ուղղությունը, երբ հանքը չի շահագործվում, այն է, որ ուղղակի վերցնում են, շատ լավ կապեր ունենալով, կազմում են հանքի փաթեթը և փորձում են վաճառել որևէ արտասահմանյան ընկերության՝ ցույց տալով, որ դա շատ շահավետ է: Դա մանիպուլյացիա է: Դրա ամենալավ օրինակը Հրազդանի երկաթի հանքն է, որտեղ այդ ընկերությունը ոչ մի աշխատանք չէր արել, անգամ շահագործման ժամկետն էր անցել, բայց կարողացան վաճառել:

Այս ամենից պետությունը ոչ մի օգուտ չի ստանում, շահ ստանում են մասնավոր ինչ-որ ընկերություններ: Եթե միայն շահ ստանային, էլի ոչինչ, բայց իրենք որպեսզի ցույց տան, որ լավ գործ են անում, նրանք սկսում են բացել հանքը, սկսում են ակտիվացնել բոլոր միացությունները, շրջակա միջավայրին են վնասում»,-ասաց Զարաֆյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում