Wednesday, 17 06 2026
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Ինչպես է Սուրիկ Խաչատրյանը վաստակել այդ գումարները․ փաստաբանի խոսքով՝ «լավ է արել․․․»

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ընդհանուր առմամբ, 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները:

Խոսքը մասնավորապես, հետևյալ գույքերի մասին է՝

5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ,

մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,

Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Նշենք, որ սա դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է:

Այս առնչությամբ, Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դատախազի հայցադիմումը հիմնավոր չեն համարում և հիմքեր են նախապատրաստել դիմակայելու համար:

«Մենք հաշտության եզրեր չենք փնտրում, քանի որ գտնում ենք, որ Սուրիկ Խաչատրյանն այդ գումաները վաստակել է օրինական ճանապարհով, իր քրտինքով ու չարչարանքով: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ ի տարբերություն մյուս պետական գործիչների, որոնցից շատերը եկել են տկլոր, անփող և պետական ապարատն օգտագործել են իրենց հարստացման համար, Սուրիկ Խաչատրյանը Ռուսաստանում և Ուկրաինայում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, 1990-ականներին եկել է Հայաստան՝ հայրենիքը պաշտպանելու համար: Նա իր գումարներով բերել է մեծ քանակի զենք: Այսինքն այդ ժամանակ ինքն արդեն եղել է բավականին գումարների տեր: Բնականաբար, նա չի կանգնել, կոոպերատիվային շարժման ժամանակ կոոպերատիվներ է ունեցել՝ տրիկոտաժի, շինարարական և այլն:Նա միշտ եղել է հարուստ, միշտ ունեցել է փող: Ինքը ի տարբերություն ուրիշների, իր պաշտոնը չի օգտագործել հարստանալու համար, դրա կարիքը պարզապես չի եղել»,-ասաց փաստաբանը:

Նա նկատեց, որ Դատախազությունը համեմատում է Սուրիկ Խաչատրյանի եկամուտները, հիմնականում իր ու ընտանիքի անդամների աշխատավարձը ու կարծում է, որ դա բավարար չէ նման գումարներ ունենալու համար: «Իսկ ո՞վ է ասում, որ բավարարում է: Ավելին ասեմ, ինքն իր աշխատավարձի մեծ մասը տվել է կարիքավորներին, հիվանդներին: բացյ այդ, նա իր գումաներից մեծ բարեգործական աշխատանքներ է կատարել, ֆինանսավորել է 300-ից ավելի գրքի տպագրությունը»:

Ինչ վերաբերում է նրան, որ նա գումարներ է փոխանցել օֆշորային հաշիվներին, Զիլֆուղարյանն ասաց. «Մարդն իր գումարներից փոխանցումներ է կատարել: Դատախազությունն ասում է, որ այդ գումարները, որ փոխանցել է, անօրինական գումարներ են եղել: Նա բիզնես ծավալելու համար է փոխանցել օֆշորային գոտիներին, դա իր օրինական ստացած եկամուտներն է փոխանցել, լավ է արել փոխանցել է: Նա գումարներ է փոխանցել ոչ միայն օֆշորային, նաև այլ երկրներ բիզնես ծավալելու նպատակով: Նա այն եզակի գործիչներից է, որ վաստակել է այդ գումարները տանջանքով, չարչարանքով»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ գործարար Սիլվա Համբարձումյանը բողոքում է իր գումարները Սուրիկ Խաչատրյան չի վերադարձրել, փաստաբանն ասաց. «Իր դեմ քրեական գործերը շատ թույլ են, ոչ մի գումարային հարց այնտեղ համարյա չկա: Ամենաշատը մի տեղ է մի 5 մլն-ի, երբ իր բարեկամներից մեկը խողովակներ է վերցրել, բայց իր ասելով դա չի ապացուցվում: Սիրլվա Համբարձումյանի հարցով գործը կարճվել է, չի ապացուցվել: Թյուրիմացություն է եղել, սարքավորումների հետ կապված վեճ է եղել, ու դա էլ հաստատում է, որ Սուրիկ Խաչատրյանն այդտեղ հանք է կառուցել, հողը վերցրել է, շինարարական աշխատանքներ է կատարել, ինչը խելացի բիզնես է: Իսկ հետ արդեն գործող հանքը Սուրիկ Խաչատրյանը վաճառել է, որը գնել է Պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մասնավոր հիմնարկ է:

Դատախազությունն ասում ՝ հողն էժան գնել ես, թանկ վաճառել ես: Այո, էժան հողն ռել է, բայց վրա միտք է դրել, չարչարանք է թափել, շինաշխատանքներ է կատարել, սարքավորումներ է տեղադրել»:

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը ոչինչ չունի՞ վերադարձնելու պետությանը, փաստաբանը պատասխանեց. «Բացարձակապես, ոչ միայն չունի, այլ դեռ պետք է հազարավոր մարդիկ իրենք շնորհակալություն հայտնեն, որ ծանր տարիներին օգնել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում