Ռուս սահմանապահներն ամիսներ առաջ Մեղրիից Ագարակ ու Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր տանող ճանապարհներին մոդուլային 5 անցակետ են տեղադրել ու սկսել ծառայությունը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ ռուսներն ագրեսիվ ձևով ոտք են դնում Հայաստանի Հանրապետություն:
Իոաննիսյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է հսկեն Արաքս գետը, ոչ թե սահմանափակեն միջհամայնքային կապը: