Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Եթե Ռուսաստանը մեզ մեկ միավորով օգնում է, դրանից հետո տաս միավորով  քերում-տանում է․ մեր սերն իրենց հանդեպ ունի «գին»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 29-ին հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:

«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության լայն շրջանակով, այն լցնում ենք կոնկրետ բովանդակությամբ, բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։

Երկկողմ ներուժի ձևավորման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարությունների միջև վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային առանցքային խնդիրների շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ՌԴ  արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997 թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը․«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ուղին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումն է: Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։Մենք անկեղծորեն արժևորում ենք եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և տրամադրված ենք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն:

Հայաստանի արտգործնախարարությունն իր հերթին արձագանքելով այս հայտարարությանը նշել է․ «Երախտագիտությունն ենք հայտնում ռուս խաղաղապահների առանձնահատուկ դերակատարության համար։ Մենք մեծապես արժևորում ենք եղբայրական Ռուսաստանի հետ մեր բարեկամությունը և վճռական ենք էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններ»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ գաղտնիք չէ, որ Ռուսաստանը միշտ էլ տրամադրված է ու տրամադրված է լինելու իր օգնությունը ցուցաբերել՝ քանի Կովկասում մեկ հայ է մնացել․ «Այդ «օգնությունը» նրանք տրամադրված կլինեն ցուցաբերել մինչև վերջին հայը։ Ինձ պարզապես խիստ մտահոգում է, որ ինստիտուցիոնալ մակարդակով  մեր պետությունը դա ոչ թե մարտահրավեր է համարում, այլ նույնիսկ խնդիր էլ չի համարում։ Նույն ոգով ինչ-որ գրություններ է ուղարկում, որն ավելի շատ հիշեցնում է Սովետի ժամանակվա «Լիչնո Լեոնիդու Իլիյիչու» ուղերձների ոճը։ Դա մեզ ոչինչ չի տալիս, բայց մեզանից շատ բան տանում է, էլ չեմ ասում, որ պետության հեղինակությունն է խփում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ դատելով  վերը նշված  գրագրությունից, կարելի է ենթադրել, որ Հայաստանում առայժմ չկա Ռուսաստանից եկող վտանգների մասին ճիշտ պատկերացում։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկին օգնել․ «Որովհետև եթե Ռուսաստանը պայմանական մեկ միավորով օգնում է, ապա  տաս միավոր քերում-տանում է դրանից հետո կամ դրա դիմաց։Բայց հիմա նույնիսկ այդ մեկ միավորն օգնելու հարցում Ռուսաստանն ի վիճակի չէ և այլևս չի էլ լինելու։Այն դեֆիցիտը, որ  այժմ ունի Ռուսաստանը՝ այլևս համալրման ենթակա չէ այն հրեշավոր կորուստներից հետո, որ Ռուսաստանն ունեցավ անցած վեց ամիսների ընթացքում։ Ռուսաստանը կարող  է շատ մեծ վնասներ հասցնել այնպիսի խոցելի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ Մենք դա ևս պետք է գիտակցենք ու մեր քայլերը պլանավորելիս, այդ հանգամանքը չենք կարող  հաշվի չառնել։ Վիրավոր գազանը միշտ շատ վտանգավոր է։ Ես այստեղ խնդիր եմ տեսնում․․․ խնդիր, որը մեր պետությունը խնդիր չի համարում»։

Մեհրաբյանը նշեց, որ նույն զենքի իմաստով այլընտրանքային  փնտրտուքների կարիք չկա, անհրաժեշտ են պարզապես համապատասխան քաղաքական որոշումներ,  նոր լիցք ու ջանք այդ ուղղությամբ․ «Եվ ոչ թե  Միշուստին, Շոյգու, Պուտինի մնացած պուդելներին պարացնել»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ դա ոչ թե օգնություն ՝ Ռուսաստանի կողմից, այլ «կաշառք»,՝ պատժամիջոցներին չմիանալու, ու Ուկրակնային անկախության տոնի կապակցությամբ չշնորհավորելու, Ուկրաինային սատարող օտարերկրացիների ցույցերը  բռնի ուժով ցրելու  համար․ «Այդ ամենն ունի ունի իր գինը։ Չգիտեմ քանի հատ ատոմակայան պետք է կառուցի Հայաստանում, որովհետև Ռուսաստանի համար ծանր օրերին նրան աջակցելու գինը շատ թանկ է․․․ քանի՞  հատ մետրոպոլիտեն պետք է կառուցի, երկաթուղային համակարգ, գազամուղը պետք է վերանորոգի, քանի խորանարդ մետր գազ պետք է նվիրի ՀՀ տնտեսությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով Արշակյանն ասաց․ « Երբ ասում են՝ օգնեց, ես պատկերացնում եմ, որ ռուսական բանակն Արաքսն անցավ ու  ազատագրեց  Վուդրո Վիլսոնի սահմանած տարածքը։ Հասկանում եմ, որ ռուսական բանակը Նախիջևանն ազատեց ու հանձնեց հայ ժողովրդին՝ ի  նշան երախտագիտության, որ մենք այդքան  շատ ենք սիրում Լենինին, Ստալինին, ռուսական բռնապետությանը։ Այդ սերն ունի գին, չգիտեմ իրենք ի վիճակի՞ են փոխադարձ սիրով մեզ պատասխանելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում