Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական կամերային երգչախումբը Հայ գրերի գյուտի 500-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում կմեկնի Կանադա՝ Տորոնտո և Օտտավա: Խումբը հանդես կգա ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանցի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, երաժիշտ Արմեն Արաբյանը:
Նրա խոսքով՝ երգչախումբն այնուհետև կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք համաշխարհային ճանաչում ունեցող «Կոմպոզիտորական շաբաթ» փառատոնին՝ ներկայացնելով հիմնականում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
«Խումբը սեպտեմբերին պատրաստվում է Սաղմոսավանքում ձայնագրել Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունները»,- տեղեկացեց Ա. Արաբյանը:










































