Նյու-Յորքում ստեղծել են ոստիկանության հատուկ բաժանմունք, որը հետևելու է հանցագործներին և քրեածին գործողություններին սոցցանցերում: Այս մասին տեղեկացնում է Life News-ը:
Իրավապահները հետևելու են Facebook-ում, Twitter-ում և MySpace-ում հանցագործների ակտիվությանը: Ոստիկանական նոր բաժանմունքի պետ է նշանակվել Քեվին Օ՛Քոնները, ով հայտնի է սոցցանցերում մանկապիղծների դեմ պայքարով:
Նման որոշում քաղաքի իշխանությունները կայացրել են այն բանից հետո, երբ այս տարի արաբական երկրներում տեղի ունեցան հեղափոխություններ, իսկ Լոնդոնում կազմակերպվեցին զանգվածային անկարգություններ, որոնց ժամանակ կիրառվել էին սոցցանցերի կողմից տրվող հնարավորությունները:









































