Մեկնարկում է ԲՈՒՀ-երի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից, ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
Քննություններն անցկացվում են գրավոր՝ թեստերի միջոցով: ՀՀ ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միևնույն օրը: Քննությունների օրերը, ըստ առարկաների, հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանի հետ:
Վերջինս նշեց, որ հեռակա ուսուցման մեծ հոսք չեն սպասում, այստեղ էլ կունենանք թափուր տեղեր. «Առկայի դեպքում դիմորդը կարող է բուհը փոխել, հեռակայի դեպքում` ոչ: Հեռակա ուսուցման համակարգում չկան անվճար տեղեր, բայց կան արտոնություններ»: