Ադրբեջանի ձեռքից խլվելու է Հայաստանին շանտաժի ենթարկելու ևս մեկ լծակ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի փոխանցմամբ` դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով կարևոր փոփոխություն է տեղի ունեցել. «Դելիմիտացիայի հարցով Հայաստանը վճարող չի լինի. միջազգային փորձագետներ են ներգրավվում: ԵՄ միջնորդությամբ Ռուսաստանից խլվում է ճնշման գործիքը»:
Խուրշուդյանի խոսքով` Արևմուտքի միջնորդությունը վերաբերում է հենց կարգավիճակի հարցին. «ՌԴ-ն խանդով է վերաբերում Արևմուտքին. Կարգավիճակի հարց է քննարկվում: Ռուսաստանը երբևէ շահագրգռված չէ արցախյան խնդրի խաղաղ կարգավորմամբ: Ինչ հանդիպում ուզում է նախաձեռնի Մոսկվան, չի կարող կանգնեցնել կարգավորման գործընթացը»: